ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
13.02.2021 18:43

ԳԵՎՈՐԳ  ԱԼԲԵՐՏԻ ԾԱՏՐՅԱՆ.

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Արցախյան հայրենական պատերազմի հետևանքներն ու պատճառած անասելի ցավերը դեռ երկար կմխացնեն մեր սրտերը, կորստյան ծանր վիշտը հավերժ մեր ուղեկիցները կլինեն ու այդպես  էլ մեզ երբեք չենք ների ու չենք համակերպվի հազարավոր լուսավոր երիտասարդների անձնազոհության հետ։ Պատերազմի ելքն անսպասելի և անընդունելի է բոլորիս համար, քանզի ազատ ու անկախ Արցախում ծնվել և հասակ էր առել մի սերունդ՝ պատրաստ կրծքով պաշտպանելու հող-հայրենին։ Ու պաշտպանեցին… Ավա՜ղ շատերն ընկան քաջի մահով…

Անմահներից է Գևորգ Ծատրյանը։ Ծնվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգը։

2020 թվականի հուլիսին զորակոչվել է ԱՀ ՊԲ շարքերում ծառայելու։ Ծառայում էր Հադրութում։ Անողոք պատերազմի առաջին օրերից մարտադաշտում էր, զինակից ընկերների հետ  անվեհեր պաշտպանում էին իրենց վստահված սահմանը։

Գևորգը հոկտեմբերի 3-ին ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այդպես էլ գիտակցության չգալով՝ հոկտեմբերի 7-ին անմահացել է։

Փառք ու պատիվ քեզ Գևորգ, խոնարհում՝ քո ծնողներին, հարգանք՝ հայրենասիրական ոգով դաստիարակողներին։

Քո սխրանքն անմահ է, հիշատակդ՝ հավերժ, անունդ՝ մեր շուրթերին։

berd.press

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter