ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. |
19.02.2021 00:24 |
ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ Արցախյան 44 օրյա պատերազմը մեզանից խլեց մի ոսկե սերունդ՝ ամեն մեկը մի տան ճրագ, ամեն մեկը՝ մի մոր զավակ, հույս ու հավատ, ապավենը հոր ու օջախի ծուխը վեր տանողը, քաջ պաշտպանն ու հպարտությունը քրոջ։ Հայրենասեր մի սերունդ, որը, սակայն, ամեն ինչից ու ամենքից վեր դասեց Հայրենիքի սերն ու փառքը՝ հանուն որի չխանայեց ամենաթանկը… …2001 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ծնվեց Պետրոսյանների ընտանիքի միակ արու զավակը՝ Սերգեյը, երկու քույրերի հոգատար ու թանկ պաշտպանը։ ։ հաղթանակով է վերադառնալու… Վերադարձավ Սերգեյը, իհարկե, հաղթանակած, բայց ոչ եռագույնը ձեռքին ծածանելիս, այլև եռագույնով փաթաթված՝ հերոսացած… -Մինչև թշնամու լայնածավալ հարձակման անցնելը նրա մեքենան թշնամին թիրախավորել և պայթեցրել էր, որտեղից Սերգեյը հրաշքով է փրկվել,- պատմում է հերոսի քույրը՝ Լիանան, ապա խոր ու անամոք վշտով շարունակում, որ պատերազմի ողջ ընթացքում Սերգեյն ընկերների հետ մարտնչում էին հերոսաբար։ Եվ ամեն անգամ ընտանիքին ուժ ու վստահություն էր ներշնչում, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ մարտական գործողությունների չի մասնակցում։ Չէր մոռանում ամեն անգամ շեշտել, որ անպայման տուն կվերադառնա։ 5 վայրում հասցրել է կռվել իմ հերոս եղբայրը և փայլուն կատարել բոլոր առաջադրանքները։ Անգամ թեժ մարտերի մեջ էլ զանգում և դուխ էր տալիս քուն ու դադար կորցրածներիս… Հետս խոսելիս կրակոցի ձայներ էին լսվում, երբ հարցնում էի թե ի ՞նչ ձայներ են, խաբում ասում էր, թե ՙՙբոշկան ընկավ՚՚ կամ էլ ասում էր ՙՙես կռվում չեմ՚՚, որ գիշերը հանգիստ քնենք։ Արցախի բարբառով ասում էր ՙՙի՞նչ կա ցավերո՚՚ ժպտում էի ու հարցնում, թե դա ի ՞նչ է նշանակում, ասում էր՝ "հարցնում եմ ինչ կա ցավդ տանեմ" ու ժպտում, ժպիտն անպակաս էր Սերգեյից։ Քո հիշատակը միշտ վառ կմնա քեզ սիրողների սրտերում… Դու կաս, ապրելու ես հավետ… ԲԵՐԴ պրես |