ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |
30.04.2022 10:54 |
Այսօր հաճելի օր է Ասկերանի <<Բերդ>> թերթի խմբագրությունում: Մեր հյուրը Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն էր, որը հաճելի անակնկալ մատուցեց խմբագրակազմին: Նրա նախաձեռնությամբ և <<Լուսաբերդ>> հիմնադրամի աջակցությամբ խմբագրությունը դյուրակիր համակարգիչ և բազմաֆունկցիոնալ տպիչ ստացավ:
<<Բերդ>> թերթն անչափ հարազատ է Կիմ Գաբրիելյանի համար, քանի որ հենց այս խմբագրությունում է նա սկսել իր լրագրողական գործունեությունը և պատրաստ է ամեն մի հարցում ուշադրություն ցուցաբերել թերթի հանդեպ: Խմբագրության աշխատողների հետ անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին տարբեր
հարցեր, խոսեցինք առաջիկա անելիքների մասին: Երիտասարդ լրագրողնեըը սիրով ու հետաքրքությամբ լսեցին Արցախի լրագրողների միության նախագահի խոսքը և ընդունեցին խորհուրդները:
Թերթի խմբագրակազմն իր շնորհակալությունն է հայտնում Կիմ Գաբրիելյանին և <<Լուսաբերդ>> հիմնադրամի տնօրենությանը։
Մենք, բարձր գնահատելով բարեգործական նախաձեռնությունը, պարտավորվում ենք աշխատել կրկնապատկված պատասխանատվությամբ ու եռանդով և նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, հատկապես թերթի ֆեյսբուքյան էջը, շրջանի բնակիչների ու արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար դարձնել էլ ավելի ակտիվ տեղեկատվության վստահելի հարթակ: |