ՆՊԱՍՏԵԼ ՇՐՋԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
04.05.2022 15:20

<<Լեռնային Արցախ>> ֆուտբոլային ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ։  Հանդիպման նպատակն աշխարհի ամենատարածված մարզաձևին պատշաճ ուշադրություն հատկացնելն էր, Ասկերանի շրջանում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ պայմանավորվածություններ

ձեռքբերելը։

Ջերմ ու անմիջական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվեցին բնագավառում առկա խնդիրներն ու դրանց վերացման ուղիները։ Վարչակազմի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց գործուն աջակցությամբ նպաստել շրջանում ֆուտբոլի զարգացմանն ու հանրայնացմանը։

Ինչպես տեղեկացրեց Մ. Ավանեսյանը, ընթացիկ տարում ֆուտբոլային 4 խոշոր միջոցառումներ են նախատեսվում հանրապետությունում, որոնց մի մասն անցկացվելու է Ասկերանի մարզադաշտում։ <<Լեռնային Արցախ>>ակումբը ԱՖՖ-ի ամենախոշոր ակումբն է, որն ունի նաև աղջիկների թիմ։ Թիմերը բավականին հաջողված ելույթներ են ունենում ինչպես տնային, այնպես էլ արտագնա խաղերում։

Հանդիպմանը մասնակցում էին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, ակումբի մարզիչներ։

Մ. Ավանեսյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև հանրապետության մյուս շրջաններում։


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter