ՄՇԱԿՈՒՅԹԸ` ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
05.05.2022 12:38

Շրջանում Մայիսիյան Եռատոնին նվիրված նախապատրաստական աշխատանքներն օրեր առաջ են մեկնարկել։ Շրջանի ստեղծագործական կենտրոնների սաների լավագույն աշխատանքները հանվել են ցուցահանդես-մրցույթի` ԱՊՐԵՆՔ ԽԱՂԱՂ. ԱՐՑԱԽ ԻՄ, ՀՈՂ ԻՄ խորագրով։ Ներկայացված մեկ հարյուրակը հատող խորիմաստ ու բազմաբովանդակ նկարներից ընտրվել է 10 նկար, որը մասնակցելու է հանրապետական համանուն մրցույթին։ Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը` տեղակալ Լևոն Ծատրյանի, վարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,ապա արվեստի դպրոց` ծանոթացել վերջիններիս աշխատանքային առօրյային։ Մշակութային երկու օջախների տնօրեններ Նարինե Պետրոսյանը և Անահիտ Բադալյանը ներկայացրել են աշխատանքային ձեռքբերումները, սաների հաջողություները, նաև` հիմնախնդիրները։ Վարչակազմի ղեկավարը նշել է, որ մեծ բավականություն է ստանում, երբ տեսնում է ինչպիսի տաղանդավոր սերունդ է հասակ առնում` զինվորապաշտ, ռազմարվեստի սիրահար, ազատատենչ, ու այս ամենը համեմված խաղաղասիրական ջերմ ոգով։ Հ. Ապրեսյանը խոստացավ ծագած ընթացիկ խնդիրները լուծելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել։



Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter