ԳՐԱԴԱՐԱՆԸ` ՀՈԳՈՒ ԳԱՆՁԱՐԱՆ
05.05.2022 15:26

Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը նախատոնական այցով Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում էր։ Գրադարանի ցուցասրահի կահավորանքը խորհրդանշական է օրերս։ Մայիսյան Եռատոնին նվիրված անկյուն է բացվել այստեղ։ Անկյունում տեղ են գտել տարբեր ժամանակաշրջաններում Մեծ Հաղթանակներին նվիրված գրքեր, հանրագիտարաններ` անմահության ու փառքի խոսուն վկաներ։ Անկյունը  մեկ անգամ ևս վկայում է, որ Մայիսի 9-ը հավերժական կրակի պես անմար է մեր ժողովրդի հիշողություններում։ Իսկ մեր պայքարը դեռ շարունակվում է…

Գրադարանի տնօրեն Նունե Գաբրիելյանը ծանոթացրել է գրքային ֆոնդին, գրադարանում տեղի ունեցող ուշագրավ իրադարձություններին, առաջիկա անելիքներին, գրադարանի բնականոն աշխատանքը խոչըդոտող հանգամանքներին։  Հ. Ապրեսյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել` առկա խնդիրները շտկելու ուղղությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter