ԽՆԱՊԱՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ |
14.05.2022 16:04 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր այցելեց Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։ Այցի ընթացքում նա տեղեկացավ դպրոցական առօրյային, աշակերտների ուսումնա-դաստիարակչական աշխատանքների
ընթացքում ծագած խնդիրներին, լսեց ուսումնական երկու հաստատությունների տնօրենների տեղեկատվությունը` հրատապ լուծում պահանջող խնդիրների և հիմնահարցերի վերաբերյալ։ Որոշ խնդիրներ իրենց լուծումները տեղում ստացան, մնացածների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերվեց` կարճ ժամանակամիջոցում դրանք կյանքի կոչելու համար։
Նշենք, որ ընթացիկ տարում կմեկնարկեն դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները, իսկ մանկապարտեզի նոր շենք կառուցելու համար կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Շրջայցի ժամանակ վարչակազմի ղեկավարին ուղեկցում էին վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը և Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը։ |