ԴԻՄԱՎՈՐԵԼՈՎ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ
17.05.2022 15:01

Արցախի խորհրդանիշ <<Մենք ենք, մեր սարերը>> հուշարձանի մոտ ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները՝ ՆԶՊ և ԱԾ վարչության պետ Ստեփան Օհանջանյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը և մի խումբ երիտասարդներ դիմավորեցին Երևան քաղաքում ՆԶՊ առարկայից օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցած և պատվավոր առաջին տեղ զբաղեցրած Արցախի հավաքական թիմին: 7 աշակերտներից 3-ը Ասկերանի շրջանից են: Երկուսը՝ Խնածախի Արմեն Ավագյանի անվան, իսկ մեկը՝ Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցներից:
ԱՀ ԿԳՄՍ ՆԶՊ բաժնի պետ Դավիթ Օհանջանյանը նախարարության կողմից պատվոգրեր և դրամական պարգևներ փոխանցեց մասնակիցներին:
Ինչ խոսք, անգնահատելի է զինղեկներ Անդրանիկ Զաքարյանի և Արման Ավանեսյանի ներդրումն իրենց աշակերտների ունեցած հաղթանակների գործում:
Համոզված ենք՝ այս հաղթանակները շարունակական են լինելու…

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter