ՖՈՒՏԲՈԼ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
26.05.2022 10:05

Մայիսի 24-25-ը Ասկերանի քաղաքային մարզադաշտում անց է կացվել պատանիների միջև ֆուտբոլի շրջանային առաջնություն, որին մասնակցեցին Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Պատարայի և Իվանյանի միջնակարգ դպրոցների թիմերը: Թիմերը իրար հետ մրցեցին շրջանաձև կարգով՝ մեկ շրջանով: Երկօրյա պայքարից հետո հերթական անգամ շրջանի չեմպիոնի կոչումը նվաճեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը: Ցուցադրելով տակտիկապես ու տեխնիկապես գրագետ խաղ մեր պատանի ֆուտբոլիստները հաղթեցին բոլոր մրցակիցներին՝ Խնապատին՝ 6:0, Պատարային՝3:0, Իվանյանին՝ 4:1 և Ասկերանին՝ 3:1: Մեր թիմի որակյալ խաղից հիացած էին մարզադաշտում հավաքված հանդիսատեսները: Ի դեպ, երկրորդ օրվա խաղերին հետևում էր նաև շրջվարչակազմի ղեկավար Հ.Ապրեսյանը: Իսկ ԿԳՄՍ շրջանային բաժնի վարիչ Կ.Մայիլյանը ինձ հետ զրույցում ասաց, որ նորագյուղցի ֆուտբոլիստները իրենց ցուցադրած հիանալի խաղով իրոք արժանի են չեմպիոնի կոչմանը: Մեր թիմից հարազատ կրթօջախի ու Նորագյուղի անունը բարձր պահեցին Էրիկ Դանիելյանը/12-րդ դաս./, Արամ Գալստյանը/11-րդ դաս./, Վլադիմիր Ծատուրյանը/10-րդ դաս./, Դավիթ Ավանեսյանը, Մարատ Հակոբյանը, Ավագ Ավագյանը/բոլորը՝ 9-րդ դաս./, Կամո Հարությունյանը/8-րդ դաս./, Լեռնիկ Ենգիբարյանը/7-րդ դաս./, Վալերի Ավանեսյանը/5-րդ դաս./։
Նշեմ նաև մի հետաքրքիր փաստ: Թիմի բոլոր անդամները/!/ շատ ուժեղ են նաև շախմատից, իսկ մեծամասնությունը նաև լուրջ ներդրումներ ունեն դպրոցի շախմատային հաջողություններում: Ի՞նչ եք կարծում. սա զուգադիպությու՞ն է: Ես կասեի ոչ: Սա միջառարկայական կապի վառ դրսևորում է:
Մեր ֆուտբոլիստներից ոմանք, շատ աշխատելու դեպքում կարող են ընդգրկվել հանրապետության իրենց տարիքային խմբերի թիմերում: Երևի տեղյակ եք, որ մեր նախկին սաներ` դարպասապահ Սերգեյ Ասրյանը և կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանը <<Լեռնային Արցախ>> թիմի կազմում դարձել են Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի հաղթող:
Շնորհավորենք մեր բոլոր ֆուտբոլիստներին և մաղթենք հետագա հաջողություններ:
Վանյա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter