ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԹՈՒՄՈ ՏՈՒՓ․․․
06.06.2022 10:03

Արցախում հերթական «Թումո» տուփը տեղադրվեց Ասկերան քաղաքում, որի բացման արարողությանը ներկա էին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները:
Նորաբաց կենտրոնը նորարար տեխնոլոգիաների կրթությունն էլ ավելի հասանելի կդարձնի համայնքի և հարակից բնակավայրերի պատանիների համար:
Դասերը մեկնարկելու են հուլիսի 1-ից։ «Թումո» տուփը շաբաթական կարող է սպասարկել մինչև 320 աշակերտի, 14 ոլորտից գիտելիքներ մատուցել նրանց:



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter