Չեմ կարող ասել, թե որքան կձգենք, բայց չենք էլ ընկճվում, դիմանալու ենք այնքան, որքան պետք եղավ․ Շրջափակված Ասկերանն այսօր
24.12.2022 16:58

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով Ասկերանում դեռեւս մեծամասշտաբ հումանիտար խնդիրներ չեն առաջացել։ <<Իրավունքի>> հետ զրույցում ներկայացնելով առկա իրավիճակը ասաց Ասկերանի շրջանի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ընդգծելով․

-Փորձում ենք ամեն ինչ տնտեսել, խնայողաբար ենք օգտագործում հիմնականում բենզինն ու դիզվառելիքը։ Այնպես չէ, որ չունենք, պարզապես, հաշվի առնելով անորոշ իրավիճակը, փորձում ենք ավելի շատ շահագործել գազով մեքեննաների տեղաշարժը, սահմանափակելով դիզվառելիքով մեքենանների շարժը։

Բնակչությունը եւս կարողանում է առօրյա խնդիրները լուծել ձմեռային պաշարների հաշվին, կան որոշակի ապրանքատեսակների պակաս՝ կարտոֆիլի, կաղամբի, բայց դա, որպես այդպիսին մեծ խնդիր չի։ Արցախցին սովոր է դժվարությունների, ընդհանուր առմամբ դեռեւս կարողանում ենք կառավարելի պահել հումանիտար աղետը։

Թե, որքա՞ն կբավականացնեն եղած պաշարները մեր զրուցակիցը փաստեց․

-Որքան անհրաժեշտ է այդքան էլ կբավականացնենք, չեմ կարող ասել, թե որքան, այսպես ասած, կձգենք, բայց չենք էլ ընկճվում, դիմանալու ենք այնքան, որքան պետք եղավ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter