ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ |
02.03.2023 11:42 |
Ի կատարումն Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հանձնարարականի` այսօր շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ղեկավարը ներկաներին է փոխանցել պետնախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, ներկայացրել պահանջները`ամենօրյա գործելաոճում անվրեպ կարգապահություն ապահովելու` աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների հետ պատշաճ վերաբերմունքի և ընդունելությունների ընթացքում հանրային ծառայողին վայել վարքագիծ դրսևորելու պահանջները։ Հ. Ապրեսյանը հանձնարարել է վարչակազմի պատասխանատուներին կարճ ժամանակամիջոցում գույքագրել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք կներկայացվեն կառավարությանը։ Հ. Ապրեսյանը կարևորել է Գ. Ներսիսյանի վարած` շրջանների վարչակազմերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը, ինչի արդյունքում բնակիչներին հուզող բազմաթիվ հարցեր իրենց լուծումները կստանան ավելի սեղմ ժամկետներում և առանց ավելորդ քաշքշուկների ։ Վարչակազմի ղեկավարը հորդորել է պատասխանատու այս ժամանակահատվածում լինել միասնական և անշեղորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Խորհրդակցությանը, որպես առաջնահերթություն քննարկվել են շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները, անդրադարձ կատարվել գյուղոլորտի խնդիրներին։
|