ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՄԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ |
14.03.2023 16:52 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին, խորհրդի անդամ, խորհրդի սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Ղահրամանյանին և Ասկերանի շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանին։ Հանդիպման ընթացքում Ա.Գևորգյանը ներկայացրել է շրջանում հանրային խորհրդի լիազորված ներկայացուցիչ Գայանե Գաբրիելյանին, ապա խոսվել է հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, անվտանգությանն ու քաղպաշտպանությանն առնչվող հարցերի, սոցիալական և առողջապահական ոլորտների հետ համագործակցության, հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների հետ փոխադարձ կապի, առաջարկությունների, դրանց իրականացման տեմպերի և շրջանում տիրող ընդհանուր վիճակի մասին։ |