ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՏԱՌԱՃԱՆԱՉ ԵՆ ԵՎ ԳՐԱՃԱՆԱՉ |
17.05.2012 14:33 |
Մայիսի 12-ի Ասկերանի միջնակարգ դպրոցում իսկական տոն էր: 18 առաջին դասարանցիներ արդեն կատարել են դեպի գիտություն տանող իրենց առաջին քայլերը£ Նրանք արդեն սովորել են մեսրոպյան այբուբենը` տառաճանաչ են եւ գրաճանաչ: Այդ օրը դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Դպրոցի տնօրենի գլխավորությամբ հավաքվել էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Առաջին դասարանցիներն իրենց դասվար Միրա Հայրապետյանի հետ մեկտեղ իրենց հանդեսով մեծ հիացմունք պարգեւեցին դահլիճում հավաքվածներին եւ դրանով իսկ ցույց տվեցին ուսումնական տարվա ընթացքում իրենց սովորածը£ Հայ մանկան համար նշանակալի այս տոնը ներառում է կարեւոր արժեքներ` մայրենի լեզու, այբուբեն, գիրք, դպրոց, հայրենիք: Եվ հենց այս ամենը կարողացել է սերմանել երեխաների մեջ նրանց դասվարը: Առաջին դասարանցիները փայլուն երգեցին, արտասանեցին, պարեցին: Իհարկե, անպակաս էին հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները: Երեխաները գիտակցում էին, որ օրեր առաջ պանծալի Եռատոն է տոնվել: Դասվարի հայրենասիրական մեծ ոգին կարծես փոխանցվել էր իր աշակերտներին: Հենց միայն նրանց »é³·áõÛÝ հագուստը խոսուն վկան էր մեր հաղթանակների: Դասվար Միրա Հայրապետյանը, որն Արցախյան պատերազմից հետո 7-րդ թողարկումն էր իրականացնում ու այդ մասին խոսում հպարտությամբ, շնորհավորելով աշակերտներին եւ նրանց ծնողներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, միաժամանակ նշեց,- §Այբուբենի ïáÝÇն նվիրված այս դաս-միջոցառմանը նախապատրաստվել ենք մեծ պատասխանատվությամբ ու սիրով: Եվս մեկ սերունդ տառաճանաչ դարձավ եւ արդեն ունի գիտության դռները բացող ոսկե բանալին: Մաղթում եմ երեխաներին հաջողություններ ուսման բնագավառում, իսկ Արցախ աշխարհին միայն` խաղաղություն¦: Դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը նույնպես շնորհավորեց փոքրիկներին. -Այսօր մեծ բավականություն ստացանք եւ բառերն ավելորդ են նկարագրելու մեր ապրումները: Մեսրոպյան տառերը հնչեցին որպես սուրբ մասունքներ: Մեր առջեւ կանգնած են ապագա բժիշկն ու գեներալը, ուսուցիչն ու շինարարը: Գուցե այստեղ կանգնածներից մեկը ապագայում կդառնա այն հայը, որի մասին աշխարհը կլսի, որով կհպարտանա Արցախը: Թեեւ այս մանուկները տարվա ընթացքում չեն գնահատվել, սակայն նրանք այսօր ստացան իրենց գնահատականը: Շնորհակալություն դասվարին նման քրտնաջան աշխատանքի համար: Այնուհետեւ դպրոցի տնօրենը վկայականներ հանձնեց առաջին դասարանցիներին: Ծնողների անունից ելույթ ունեցավ Նունե Կարապետյանը: Նա իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց ուսուցիչներին` երեխաներին կրթելու, տառաճանաչ դարձնելու համար: Ավելացրեց նաեւ, որ երբ կենդանի էր Դավիթ Պետրոսյանի պապիկը, ցանկություն էր ունեցել այս հիշարժան օրը բոլոր առաջին դասարանցիներին անակնկալ անել ու նվերներ տալ: Եվ այսօր նրա անունից Դավիթի տատիկը կատարեց այդ ցանկությունը եւ երեխաները նվերներ ստացան: Իհարկե, բոլորն այդ օրը մեծ բերկրանք զգացին: Առանձնապես մանուկները, որոնք հաճելիáñ»Ý զարմացած եւ հիացած էին ստացած նվերներով: Իսկ մենք` մեծերս վստահորեն կարող ենք ասել. ապագա սերունդը կդառնա Հայրենիքի համար լիարժեք պաշտպան, քանզի նա դաստիարակվում է հայրենասիրական ոգով »õ գտնվում ¿ ապահով ձեռքերում: Շնորհավո°ր
այբուբենի տոնդ, սիրելի° առաջին դասարանցի: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|