ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԱԴԻՎԱՆՔ |
17.05.2012 14:59 |
Դադիվանքը հայկական միջնադարյան Ý߳ݳíáñ ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների եւ հարդարանքի ինքնատիպությամբ: Հնագույն այդ համալիրը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին: Ըստ ավանդության, այն կառուցվել է առաջին դարում` Սուրբ Դադեի գերեզմանատեղիում: Դադիվանքն ունի կրոնական ու աշխարհիկ մոտիվներով նուրբ խորաքանդակներ, վիմագրեր, բացառիկ ուշագրավ որմնանկարներ, զարմանահրաշ խաչք³րեր: Պատահական չէ, որ օտարազգի այցելուները միշտ էլ ցանկություն են հայտնել ամենաուշագրավ հուշարձանները Եվրոպա տեղափոխել, ë³Ï³ÛÝ մշտապես մերժման են արժանացել: Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավարի ու ավերի է ենթարկվել` արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ: Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել ու ավելի է ընդարձակվել: Ունեցել է ընդարձակ կալվածքներ, որոնք կազմել են շուրջ 200 հազար հ»Ïïաñ, իսկ 20-րդ դարի սկզբին` 50 հազար: 1920 թվականին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո Դադիվանքը զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց եւ լքվել: 1960 թվականին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի տարածքում հիմնել են ադրբեջանական գյուղ, որի բնակիչները անողոքաբար վնասել են համալիրի շենքերը: 1993 թվականին հայկական հնագույն համալÇրÝ ազատագրվել է Ãáõñù»ñÇ ×Çñ³ÝÝ»ñÇó, ÇëÏ 1999 թվականից սկսվել է Վերին Խաչենի իշխանության երբեմնի հոգեւոր կենտրոնի նորոգումը: Չնայած թշնամիների ավերիչ արշավանքներին, մինչ այսօր այստեղ պահպանվում են տարբեր նշանակության մոտ 30 կառույցներ: Եվ այս հնագույն համալիրը տեսնելու, մոտիկից ծանոթանալու նրա պատմությանը, հմայվելու նրա գեղատեսիլ, նուրբ áõ Ñݳ¹³ñÛ³ քանդակներով ու խաչքարերով, ցանկություն ունեցան Ասկերանի Է¹ÙáÝ Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Վերջիններիս ուրախությանը չափ չկար, երբ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը ոչ միայն նախաձեռնեց, այլեւ հովանավորեց նրանց ուղեւորությունը դեպի պատմաÏ³Ý ¸³¹Çí³Ýù: 10-րդ դասարանցիներին ուղեկցում էին դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը, դասղեկ Ռուզանݳ Հայրապետյանը, պատմության մասնագետ Լուսինե Խաչատրյանը: Ոգեւորված խումբն առավոտյան ճանապարհվեց եւ կեսօրին մոտ հասավ Դադիվանք: Առաջին անգամը լինելով այդտեղ` երեխաների համար ամեն ինչ հետաքրքիր էր ու հանելուկային: ´նությունն իշխող էր ու աննկարագրելի գեղեցիկ: Հազարամյա ծառերը, ականատեսը լինելով Դադիվանքի բազմադարյա պատմությանը, կարծես զգում էին նորեկների հիացական ու բերկրալից հայացքները: Լեզու ունենային, իրենք կպատմեին իրենց գլխներով եկած-գնացածը: Կպատմեին, û ժամանակին ինչպիսի մեծագույն ու հրաշակերտ համալիր էր այդտեղ: Շատ բան է փոխվել, սակայն նվիրված ու հավատարիմ Թարթառ գետն ու խոժոռ Մռավ սարը շարունակում են նույն ձեւով պահպանել հայկական եկեղեցին: Ամեն ինչ այդտեղ խոսուն էր ու կախարդիչ: Հետաքրքրասեր ուղեւորներն առանց լսելու էլ պատկերացումներ էին կազմում ու մնում հիացած: Լուսինե Խաչատրյանը ներկայացնում էր Դադիվանքի հնագույն պատմությունը, պատասխանում աշակերտների µ³½Ù³Ãիվ հարցերին: Պատմության մասնագետի համար անչափ ուրախալի էր, որ հնարավորություն էր ընձեռվել լինել նման պատմական վայրում եւ ամենակարեւորը` երեխաներին մոտիկից ͳÝáóóÝ»É հայկական նշանավոր պատմամշակութային արժեքներÇÝ: Օրվա երկրորդ կեսին խումբը հանգստացավ Թարթառի ափին` ունկնդրելով գետի մերթ հանգիստ, մերթ փոքր ինչ հուզված կարկաչյունը: Երեկոյան կողմ ճանապարհվեցին դեպի տուն: Այնքան էին տպավորված ու հոգեւոր բավականություն ստացած, որ սկզբից ամեն մեկն իր մեջ էր ամփոփվել: Երեւի թե խորհում էին անցյալի մասին: Քիչ հետո երեխաների երգին ու ծիծաղին չափ չկար եւ հասնելով Ասկերան` դժվարությամբ բաժանվեցին իրարից: Գոհ էին ե°ւ ուսուցիչները, ե°ւ աշակերտները: Նրանք դեռ երկար կմտաբերեն այդ զարմանահրաշ օրվա տպավորությունները: Ինչ խոսք, ճանապարհորդությունը դեպի պատմական անցյալ, անշուշտ, մեծ ազդեցություն կունենա դպրոցականների հայեցի դաստիարակման եւ հոգեւոր զարգացման վրա: Քանզի այն կազմակերպվել է Մայիսյան Եռատոնի նախօրեին եւ §Եռատոնին ընդառաջ¦ բնույթ էր կրում։ Այժմ էլ նրանք սպասումներով լի են. տեսնես դեպի ուր կլինի հաջորդ ուղեւորությունը£ Æսկ մի բանում համոզված ենք նաեւ մենք՝ նրանց ծնողները, իրենց դասարանը Ý³Ë »õ ³é³ç պետք է իր պահվածքով արժանանա նման վերաբերմունքի: Պատեհ առիթից օգտվելով մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին նման դաստիարակչական »õ ѳÛñ»Ý³ëÇñ³Ï³Ý նախաձեռնության ѳٳñ։ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ, 10-ñ¹ ¹³ë³ñ³Ýցիների ծնողների անունից |