ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
19.12.2023 13:39

Մարդը, անհատականությունը գնահատվում է կատարած բարի գործերով, այլ ոչ թե կուտակած հարստությամբ։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո մեր կյանքն այլ հունով է ընթանում՝ բոլորիս համար բավականին բարդ ու դժվար, հաճախ անհաղթահարելի թվացող։ Սրտացավ ու ապրումակցումով լի բազմաթիվ հայրենակիցների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեր կյանքի բնականոն հունը վերականգնելու, մեզ վերագտնելուն են միտված։ Յուրահատուկ ուշադրության են արժանանում

այն ծրագրերը, որոնք ուղղված են մեր երեխաների՝ նոր կյանքին ինտեգրմանը։ Գաղտնիք չէ, որ երեխաների բավականին նուրբ հոգին դժվարությամբ է համակերպվում շրջապատի փոփոխության, ինչը հաճախ վերածվում է հիվանդության։ Բարերար Սամվել Մովսիսյանի կողմից իրականացվող ծրագրերը երեխաների առօրյան հետաքրքիր և ուրախ դարձնելուն են միտված։ Արժե նշել, որ ծրագրերը դրական ազդեցություն են թողնում ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների համար։ Քանզի հանդիպումը մայր Հայրենիքում սփռված հայրենակիցների հետ սրտի բալասան է գորշ ու մռայլ օրերին։ Հանդիպում են կոտրված սրտերը ու առանց որևէ խոսքի հասկանում դիմացինի ցավը։ Խոսքերն այստեղ ավելորդ են դառնում, քանզի բառարանների բառերից և ոչ մեկն ի զորու չեն նկարագրելու իրականությունը, այն ինչի առևերեսվեցինք, ինչ կորցրեցինք… Հենց այս շրջապատում ես դու քեզ վերագտնում և ոգով ամրապնդվում՝ ամեն ինչ դեռ կորած չէ…

Մեր երեխաներին ուրախություն պարգևելու, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում  մեր մանուկների կարևորությունը բոլորիս կյանքում մեկ անգամ ևս վերահաստատելու համար։

  Հուսանք՝ հույսի և հնարավորության ցանած սերմերը բարի պտուղներ կտան...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ







 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter