ՄՐՑԱՆԱԿ, ՈՐ ՀԱՅԿԸ ՆՎԻՐԵՑ ԻՐ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ․ ԿԵՑՑԵ՛Ս․․․
26.12.2023 12:55

Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցը Ասկերանի շրջանի մի շարք դպրոցների պես ևս ունի հպարտանալու առիթ։ Եվ ինչքան ավելանում են այդ առիթները, այնքան խանդավառությամբ են լցվում բոլորիս սրտերը։ Այո՛, արցախցի մեր երեխաները շարունակում են հաղթանակներ գրանցել։ Կեցցե՛ք․․․Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացած <<Բարեկամության գավաթ-2023>> ֆուտբոլի Մ-14 մրցաշարում լավագույն կիսապաշտպան ճանաչվեց Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանիաշակերտ Հայկ Մելքումյանը։ Նախկինում խաղում էր <<Լեռնային Արցախ-09>> թիմում (մարզիչ`Գ.Ասկարյան ) և մինչև շրջափակումը հաջողությամբ մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցող մրցույթներին։ Ցավոք, բռնագաղթից հետո Հայկը զրկվել է հարազատ թիմի կազմում խաղալու հնարավորությունից։ Ներկայումս սովորում է Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոցում, մարզվում տեղի ՄՊՄԴ-ում (մարզիչ`Դ.Սիմոնյան)։Հայկը շնորհակալ է նոր թիմակիցներին ու նոր մարզչին իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Թիմի հաղթանակն ու ՀՖՖ-ի կողմից անհատական մրցանակը նա նվիրում է իր ստեփանակերտցի ու ստեփանավանցի մարզիչներին։Դե ինչ, համոզված ենք, որ մենք դեռ շատ կլսենք Հայկի հաղթանակների ու հաջողությունների մասին։

Բերդ թերթ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter