ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ
17.05.2012 15:03

Արցախը թանգարան է բաց երկնքի տակ։ Լուռ, բայց եւ խոսուն վկան մեր հարուստ պատմական անցյալի, փառավոր ներկայի áւ գալիքի։ Մեր հրաշù բնության անձեռակերտ հուշարձանները, խաչքարերը, հնաշունչ եկեղեցիներն ուխտավայրեր են, որոնց ճամփաները պետք է լինեն բանուկ ու մարդաշատ։ Ովքեր էլ որ ծանոթ չեն պետք է իմանան, ճանաչեն եւ հպարտանան մեր ունեցածով ու ձեռքբերումներով։

   Օրերս հայենասիրության այդպիսի դաս կազմակերպվեց Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիների համար` դպրոցի կազմակերպիչ եւ աշխարհագրու-թյան ուսուցչուհի Մելանյա Սարգսյանի եւ պատմության ուսուցչուհի Գայանե Հայրիյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր նոր սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ Նիկոլ Դումանի կարճատեւ, ë³Ï³ÛÝ իմաստալից կյանքÇն ու գործունեությանÁ, որ շանթի նման լուսավորվելով  շատ-շատերին բոցավառել է հայրենասիրությամբ։  

   Այցելեցինք մեծանուն հայդուկապեïի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ  գյուղը։ Էքսկուրëավար Մարիամ Սողոմոնյանը ներկայացրեց Նիկոլ Դումանի (Նիկáղ³Ûոս Տեր- Հովհաննիսյան) կյանքն ու գործունեությունը, որը շատ ուշագրաí էր ոչ միայն աշակերտների, այլեւ խմբին ուղեկցող բոլոր ուսուցիչների եւ §Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության  պետ Ա. Արզումանյանի նկատառմամբ։

Իմացանք, որ §Դուման¦ (փոթորիկ) մականունը նրան տվել են քրդերը, որոնց դեմ պայքարել է նա։ Իրոք, մեր պատմության մեջ Դումանը եղավ այն մրրիկը, որը միայն ազատություն պարգեւող եւ անարգանքի շղթաները կործանող քամի էր։

   Տեսանք ݳ»õ §Զիզի¦ քարը, որի մասին Ղ. Աղայանը գրել ¿ñ իր նշանավոր մանկական §Արեւ, արեւ ե՛կ, ե՛կ¦ բանաստեղծությունում։

   Ետդարձին եղանք նա»ւ Այգեստան գյուղի եկեղեցում, ուր մոմեր վառեցինք եւ հայցեցինք Ամենեցուն միայն խաղաղություն Արցախ աշխարհին եւ համայն ѳÛáõÃÛ³ÝÁ։

   §Ապագան՝ դա լավ մոռացված անցյալն է¦։ Ուստի լավ սովորենք, ճանաչենք մեր անցյալը, որպեսզի գալիքը լինի բարի եւ ցանկալի։

Մ. ՍԱՐԳՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter