ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
10.12.2023 13:17

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե:Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:Քվեաթերթիկները կազմվել են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պարունակում էին հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Համաձայն ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի՝ հանրաքվեի դրված հարցն ընդունված էր համարվում, եթե դրա օգտին քվեարկեր ընտրողների առնվազն 2/3-ը՝ 50%-ից ոչ պակաս մասնակցության դեպքում:ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվեց մասնակցել հանրաքվեին։ Փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրանում։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվեցին գնդակոծության, որի հետևանքով զոհվեց 10, վիրավորվեց 11 խաղաղ բնակիչ:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter