ՄԵՐ ՍՐՏԵՐԻ ԱՄՐՈՑԸ,ՄԵՐ ԿԱՐՈՏԻ ՀԱՍՑԵՆ... |
29.12.2023 13:38 |
Ամեն ինչիդ կարոտ մնացինք… Արևագալիդ կարոտակեզ…Մայրամուտներիդ շնչահեղձ անող… Կարոտ, որն ապրեցնում է` մի օր կրկին լիաթոք ու ողջ հոգով ու սրտով ըմբոշխնելու-առնելու սպասումի հույսով։ Կարոտ, որը խոսում, արտասվում, բորբոքվում, լռում, հանդգնում, աղաղակում, աղերսում, ալեկոծվում, արհամարհում, հանդարտվում, ինքնամփոփվում-հուսադրում է… Հույսը վերջինն է մեռնում, սակայն ես չեմ ուզում տեսնել վերջը, ես ուզում եմ ապրել քո ներկայով, լինել քո ապագան, լինել քո լուսավառ գալիքը կերտողներից մեկը … |