Բեզրուկովը՝ Ամանորյա իր շնորհավորական ուղերձում, կոչով է դիմել նաև հայ ժողովրդին
03.01.2024 19:22

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը ամանորյա շնորհավորական իր ուղերձում անդրադարձ է կատարել նաև հայ ազգին ու մաղթանքով դիմել․․

Բեզրուկովը մասնավորապես ասել է․ Ես գիտեմ թե որքան ցավոտ ու դառը իրադարձություններ եղան ձեզ համար, գիտեմ թե ինչ դժվարությունների միջով անցանք, բայց գիտեմ նաև շատ կարևոր մեկ այլ բան․․

Դուք չգիտեք հանձնվել, չգիտեք կոտրվել։ Շատ ու շատ փորձություններ եք հաղթահարել, սա էլ կանցնի։ Ես հավատում եմ, որ պատմական արդարությունը կվերականգնվի։ Հաջողություն ու խաղաղություն եմ մաղթում բարեկամ հայ ժողովրդին։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter