ԵՌԱՏՈՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ Է
17.05.2012 15:07

    Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում կազմակերպվեց նաեւ Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում:    

   Մասնակցում էին Ասկերանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ ու պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի գլխավորությամբ:

   Օրվա թեման, իհարկե, մեր ժողովրդի ï³ñած հաղթանակներն էին` փառապանծ Մայիսյան Եռատոնը: Աշակերտներն ամենայն հետաքրքրությամբ էին áõÝÏÁݹñáõÙ ուսուցչուհու ելույթը:

   Լուսինե Խաչատրյանը çանում էր երեխաների մոտ ավելի ամրապնդել սերն ու հավատը մեր պետությ³ն Éáõë³ßáÕ ³å³·³ÛÇ Ñ³Ý¹»å:

   §Մենք այսօր տոնում ենք Մայիսյան Եռատոն: Այդ հաղթանակները ողջ հայ ժողովրդի համար համընդհանուր ձեռքբերումներից զատ, նաեւ յուրաքանչյուրիս հարստությունն է, արժանապատիվ ապրելու գրավականը: Մենք տերն ենք մեր տարած հաղթանակների ու կրած զրկանքների եւ Արցախի ապագան տեսնում ենք միայն ու միայն լուսավոր ու բարգավաճ, հզոր եւ հայ»óÇ: Մեր սրբազան պարտքն է միշտ վառ պահել արցախյան շարժման ոգին եւ հավատարիմ լինել 20 տարի առաջ մեր ժողովրդի հռչակած գաղափարներին ու շարունակել կառուցել բոլորիս երազած երկիրը: Մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կապրի արժանավայել կյանքով, որտեղ ամեն մի հայ իրեն կզգա ³å³Ñáí, հպարտ եւ ուժեղ: Սա է մեր նահատակների պատգամը, որը մենք պարտավոր ենք իրականացնել: Մենք պարտավոր ենք նաեւ հիշել մեր հերոս³ó³Í տղաներին եւ վառ պահել նրանց սուրբ հիշատակը: Համոզված լինենք, որ Արցախ աշխարհում հավետ խաղաղություն կտիրի, բայց չպետք է նաեւ մոռանանք, որ թշնամին մոտ է ու պարտավոր ենք միշտ զգոնություն պահպանել¦,-նշել է Լ. Խաչատրյանը:

   Վերջում երեխաները դիտեցին Շուշիի ազատագրման վերաբերյալ տեսաֆիլմ: Նրանք տեսան, թե ինչպես էր ազատագրվում երբեմնի հայկական բերդաքաղաքը: Տեսան, թե ինչպես են պայքարում քաղաքի համար ²ñϳ¹Ç î»ñ - ³¹»õáëÛ³ÝÁ, Աշոտ Ղուլյանը, Սամվել Կարապետյանը եւ ուրիշ հերոսներ: Հասկացան, որ հենց Շուշիի ազատագրումը հետագա հաղթանակների սկիզբÁ հանդիսացավ, նպաստեց մեր ժողովրդի մարտական ոգու բարձրացմանը:

   Անշուշտ, նման միջոցառումները կարեւոր են մատաղ սերնդի հայեցի դաստիարակման համար: Ներկայիս սերունդը պետք է համոզվի, որ մեր բանակն իր կարճատեւ պատմության մեջ անցնելով թե՛ պատերազմի եւ թե՛ բանակաշինության ծանրագույն փորձությունները, կոփվեց եւ դարձավ մեր անկախ պետականության կարեւորագույն երաշխ³íáñը:

   Իսկ հինավուրց Շուշին նորից շնչեց հայկական շնչով ու սկսեց ապրել հայավարի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter