ԿՐԹԱԹՈՇԱԿ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ․ ԿԱՐԵՒՈՐ՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
11.01.2024 12:58

Կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Կառավարությունն այս նպատակով տեղահանվածներին կտրամադրի 50.000 դրամ կրթաթոշակ և ևս 50.000 դրամ՝ ուսման վարձի համար։ Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո

գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

-Երբ անձը բերի վկայական, որ անցել է կրթական շրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքվի գործատուի հետ, և 50.000 դրամի չափով 3 ամսվա ընթացքում կփոխհատուցվի գործատուին հարկերը՝ եկամտային հարկ, դրոշմանիշային հարկ և սոցիալական վճարները։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։  Նշենք, որ Կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մասնագիտական ուսուցման հնարավորություն կընձեռվի։ Կառավարությունն այս նպատակով տեղահանվածներին կտրամադրի 50.000 դրամ կրթաթոշակ և ևս 50.000 դրամ՝ ուսման վարձի համար։ Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

«Ընդ որում, և ուսման վարձը, և կրթաթոշակը կտրամադրենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն պայմանագիր չկնքի կամ 3 ամսից շուտ լուծարի ԼՂ-ից տեղահանվածի հետ պայմանագիրը, կփոխհատուցի ուսման վարձի և կրթաթոշակի համար պետության տրամադրած գումարը։  Աջակցության երկրորդ ուղղությունն էլ այն է, որ նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցում կտրամադրվի շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165․000 դրամ։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցություն կտրամադրվի՝ առավելագույնը ամսական 50․000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար»,- նշեց նախարարը։

«Հրապարակ օրաթերթ»

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter