ԲԱԼԱՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՌԵՎ ԳՅՈՒՂԻՑ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՉԻՆԱՐԻՈՒՄ
15.01.2024 11:52

Շնորհակալություն բոլոր բարի մարդկանց՝ մեր հայրենակիցների նկատմամբ տածած սիրո և հոգատարության համար

Չինարի, Արցախից բռնի տեղահանված Բալայանների (Ասկերանի Ռեւ գյուղից) հարկի տակ.

14 հունվարի, 2024թ.

  Այսօր ավարտեցինք Չինարիի ծրագիրը, որը սիրահոժար և ամբողջությամբ իր վրա էր վերցրել Ֆրեզնոյի հայ համայնքն ու Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը:

Չինարիում հաստատված մեկ տասնյակ ընտանիքներն ապահովվեցին նոր բաղնիք-զուգարանով՝ սալիկապատ, տաք ջրով, ջրի բակով...

Այս 10 ընտանիքներում դպրոցահասակ և մանկապարտեզի մոտ 30 երեխա կա: Ընտանիքներից երկուսում 5-ական երեխաներ կան, 1-ում՝ 4:

Հույս ծրագրով սա 3-րդ գյուղն էր, որ ամբողջապես հոգացել է Ֆրեզնոն՝ Բերդավան, Չինարի, Դավիթ Բեկ:

Հերթում ևս 1 գյուղ կա՝ 7 ընտանիք, Նախիջևանի սահմանին, որի մասին կհայտնենք առաջիկա օրերին:

Ֆրեզնոյի հայերը լուրջ ներդրում են ունեցել նաև Բարեկամավանում, որտեղ ծրագիրը կշարունակվի ևս 2 ամիս և որտեղ նվիրատվություններ են արել մեկ տասնյակ անհատներ և ընտանիքներ: Այսօր նրանց միացան ևս 2 հոգի, որոնց մասին կգրեմ ավելի ուշ:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր օգնում են սահմանին հաստատված և նոր կյանք սկսող արցախցիներին, որպեսզի նրանք կապվեն Հայաստանի հող ու ջրին, մտքում չունենալով Ռուսաստան կամ այլ օտար երկիր:

Չինարիի ծրագրի հաջող իրագործման համար մեծագույն ներդրում ունեցավ գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, ով ազնվագույն կերպով և համակ նվիրումով կատարեց այս համատեղ գործը:

Շնորհակալություն, պարոն Սաղոյան:

Սարսափելի հոգնած եմ, անգլերենով՝ burning the candle at both ends, բայց հոգեպես բավարարված եմ և պատրաստ շարունակել:

Թաթուլ Հակոբյան

Հույս ծրագրի համակարգող, կամավոր Vatche Vassilian

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter