ԿԵՑՑԵՍ, ԳԵՎՈՐԳ
25.01.2024 12:48

 Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջն. դպրոցի շախմատիստները շարունակում են մեզ ուրախության և հպարտության պահեր պարգևել նաև բռնի տեղահանումից հետո։ Օրերս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Նովոալեքսանդրովի շրջանում կայացավ շախմատի առաջնություն` 7-18 տարեկանների միջև։ Այդ մրցմանը մասնակցեց և փայլուն արդյունք ցուցաբերեց մեր շնորհաշատ սանիկ Գևորգ Բալայանը։ Նա, լինելով ընդամենը 11 տարեկան, կարողացավ լուրջ մրցակցության պայմաններում գրավել պատվավոր III տեղը։ Մեր աշակերտը պարգևատրվեց պատվոգրով և մեդալով։

  Շնորհավորում ենք Գևորգին և մաղթում նրան նորանոր հաղթանակներ։

Վանյան Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter