ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
17.05.2012 15:10

 2009 թվականի ապրիլ ամսից Ասկերան շրջկենտրոնում գործում է հանրապետությունում միակ խեցեգործական դպրոցը, որի հիմնադրման նպատակն է արցախյան խեցեգործության ինքնատիպ դեմքի վերականգնումը: Այստեղ մշտապես գործում է ցուցահանդես - վաճառք, որտեղ ներկայացվում են Հայաստանում գտնվող իրերի ճշգրիտ պատճեները:

Ակամայից մի հիացմունք ու զարմանք պատեց մեզ, երբ այցելեցինք Ասկերանի բրուտագործական դպրոց: Վարպետ Արման Ղազարյանի եւ նրա աշակերտների հրաշագործ ձեռքերով պատրաստված իրերը հպարտություն ու կյանք էին ներշնչում: Նրանց ÑÙáõï ձեռքերի շնորհիվ կավը տեսք էր ստացել ու դարձել մի զարմանահրաշ գեղեցկություն: Գեղեցկություն, որ սրտիդ ու հոգուդ մի առանձին հանգստություն ու թեթեւություն է բերում: Այստեղ պատրաստվում են գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր իրեր` տեղական հումքից: Ցուցադրված էին բազմապիսի զարմանահրաշ ·áñÍեր` աղամաններ, գինու սափորներ, ծաղկամաններ, արձանիկներ, գավաթներ… Եվ այդ ամենն այնքան հայկական էր ու հարազատ: Երբեմնի հնագույն áõ Ùáé³óí³Í արհեստը կենդանացել էր ասես:

Մայիսյան եռատոնին նվիրված հայտարարված էր մրցույթ` §Շուշիի հրեշտակները¦ խորագրով: Մրցույթին, որը կայացել էր Շուշի քաղաքում, մասնակցել է նաեւ Ասկերանի §Վարպետաց տուն¦  բրուտագործական դպրոցի աշակերտ Ավետիք ՄովսիսյանÁ`  §Խաղաղություն¦ ստեղծագործությամբ: Իր ձեռքերով ծաղկամանի տեսքով պատրաստել ու ներկայացրել է Շուշիի ամրոցը, որը պահպանում էր անմեղ հրեշտակը, իսկ ամրոցի վրա նստած էր աղավնին՝ ի նշան խաղաղության: Ա. Մովսիսյանն իր ստեղծագործությամբ գրավել է երկրորդ մրցանակային տեղը:

§Այդ հրաշալի եւ հայրենասիրական ստեղծագործությամբ ցանկացել եմ, որպեսզի Արցախ աշխարհում հավետ խաղաղություն տիրի եւ Աստծո պահապան հրեշտակները միշտ պաշտպանեն հայոց հինավուրց բերդաքաղաքը:

Արդեն չորս տարի է, ինչ ուսանում եմ խեցեգործության վարպետ Արման Ղազարյանի մոտ: Այդ աշխատանքը կատարում եմ մեծ սիրով եւ հպարտություն եմ զգում, որ հնագույն այդ արհեստը կենդանացել է Արցախ աշխարհում: Մենք այնքան ենք հմտացել, որ մեր գործերով մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսների: Անցած տարի մասնակցել ենք Երեւանում կազմակերպված մրցույթին եւ ներկայացրել ենք Արցախի խեցեգործությունը: Իհարկե, այդ ամենին հասել ենք բարերար եւ մեծ հայրենասեր Սամվել Գաբրիելյանի շնորհիվ: Նա հնարավորություն է ընձեռել մեզ` արցախցի երեխաներիս սովորելու այս հրաշակերտ արհեստը: Եվ մեր հմուտ վարպետ Արմանի ջանքերի շնորհիվ մենք հասել ենք ցանկալի արդյունքների: Նպատակ ունեմ կատարելագործվել եւ բարձրագույն ուսում ստանալ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում¦,-նշում է դպրոցի աշակերտ Ա.Մովսիսյանը:

§Ինձ համար անչափ ուրախալի է գտնվել Արցախում, մոտիկից ծանոթանալ տեղի բնակչության, ավանդույթների, մշակույթի հետ: Բրուտագործական դպրոցի բացման հենց առաջին օրից աշխատում եմ այստեղ եւ ջանք ու եռանդ չեմ խնայում իմ իմացածը փոխանցելու Արցախի հրաշք երեխաներին, մոտեցնելու նրանց հայկական մշակույթին: Ինչու չէ, նաեւ մասնակիցը դարձնելու Արցախի պետականությունն ամրապնդելու գործին: Ի վերջո, պետությունը հզոր է նաեւ իր մշակույթով: Բանիմաց երեխաների շնորհիվ կարողացել ենք ստեղծել գեղեցիկ գործեր: Արցախցի երեխաների մոտ ակնհայտ է սերը դեպի հին մշակույթը, եւ նրանք գիտակցում են, որ հնագույն արհեստի վերածնունդն անչափ   կարեւոր է¦,-գորովանքով նշում է վարպետ Արմանը:

Մեծ բավականություն ստացած հեռացանք բրուտագործական դպրոցից: Մի բան պարզ է, որ հնագույն այդ արհեստը վերածնվել է Արցախ աշխարհում` արհեստը սիրող եւ կարեւորող մարդկանց շնորհիվ: Բարերար եւ Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանին հաջողվել է մեր ժողովրդի ուշադրությունը սեւեռել դեպի ազգայինը, գեղեցիկը: Նրա շնորհիվ տեղի երիտասարդությունը կարողացել է դրսեւորել իր ուժերն ու ունակությունները, հաղորդակից է դարձել ժողովրդական արհեստներին եւ նախնիների ավանդույթներին:

Եվ այսօր մենք կարողանում ենք մայիսյան փառապանծ հաղթանակների շեմին արձանագրել նաեւ մեր շրջանի հաղթանակներն այս բնագավառում, քանզի Ավետիք Մովսիսյանի հաղթանակը ݳ»õ Ù»ñ ѳÕóݳÏÝ ¿:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter