ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ՆՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏՈՆԸ
22.02.2024 13:59

Ասկերանի Վերածննդի օրվան նվիրած մի խումբ ասկերանցիներ՝ շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ այցելել են ԵՌԱԲԼՈՒՐ պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի ազատատության համար նահատակված հերոսների հիշատակին։

1988-ի փետրվարի 22-ին ասկերանցիների և հարակից բնակավայրերի բնակիչների համախմբվածության ու նվիրվածության շնորհիվ հաջողվեց Ասկերանում կանխել ցեղասպանությունը և թշնամուն հետ շպրտել Ասկերանի մատույցներից։  Հենց այդ օրը դրվեց մեր ինքնապաշտպանության ու անկախ պետականության հիմքը…

36 տարի անց, դժաբախտաբար, ասկերանցիները փախստականի կարգավիճակով և սրտի մեծ ցավով ու մորմոքով են նշում սիրելի քաղաքի տոնը։

Հայրենիքից հեռու՝ Հայրենիքի սերը սրտներում աղոթ բարձրացվեց առ Աստված՝ ազգային վերազարթոնք, Վերածնունդ ապրելու հույսով։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter