ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է
23.02.2024 13:06

Մինչ Սովետական Միության փլուզումը փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր որպես Տղամարդանց տոն: Մինչ օրս էլ, սակայն, տոնն իր արդիականությունը չի կորցրել։

1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ՝ դնելով «Կարմիր բանակի ստեղծման» հիմքերը:

Արդեն 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր:

Ավանդական դարձած տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, որում մասնավորապես ասվում է.

-Փետրվարի 23-ը, հատկապես ավագ սերնդի համար, տևական ժամանակ արիության ու հայրենասիրության գաղափարի խորհրդանիշ է հանդիսացել, և հիմա էլ դարձյալ շատերի համար շարունակում է ընդգծվել իր նախնական նշանակությամբ:
Փոխվում են ժամանակները` միանգամայն նոր որդեգրումներ առաջադրելով, սակայն ավանդույթները, որոնք իրենց մեջ դեռևս ճիշտ ապրելու հուշումներ են կրում` անպայման պահպանում են տոնականությունը մեր մտքերում ու ձգտումներում:
Տոնականության վերապրումի այդ զգացումով էլ մաղթում եմ , որպեսզի հայրենանվիրումի կորովն ու անսասան հավատը երբեք չլքի մեզ: Միաժամանակ, գլուխ եմ խոնարհում հանուն Հայրենիքի նահատակված հերոսների անմար հիշատակի առաջ...

Փառք ու պատիվ հերոս տղաներին, ովքեր շարունակում են պատվով կատարել իրենց սրբազան առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը…

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter