ԽՈՋԱԼՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ |
26.02.2024 11:42 |
Այս ծանր և օրհասական պահին վճռվեց ցանկացած գնով ազատագրել Խոջալուն, վերջ տալ հայի բնօրրանում հայահալածությանը։ Խոջալուի ազատագրումը մեր պայքարի կազմակերպված և մեծապես հաջողած ռազմագործողություններից էր, և այն պատմություն մտավ հայերիս փայլուն հաղթանակով։ Գյուղի շրջակայքում պահպանված վաղ միջնադարի եկեղեցին, խաչքարերն և գերեզմանոցները վկայում են, որ այն Արցախի հնագույն բնակատեղիներից է։ Հարթավայրային այս հատվածում 20-րդ դարի կեսերին են սկսել բնակություն հաստատել ադրբեջանցիները, իսկ 1960-ականներին հայկական Խոջալուի կողքին հայտնվեց ադրբեջանականը։ Արդեն 1977-ից հետո հասկանալի պատճառներով հայկական Խոջալուի մասին այլևս ոչինչ չի հիշատակվում... 32 տարի շարունակ կրկին հայերենն էր թևածում Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող գյուղում՝ Իվանյանում... Հույս ու հավատով զինված՝ սպասում ենք պատմական արդարության վերականգնմանը, որը նաև մեր գործուն մասնակցությամբ պիտի գա... |