ՀՈՒՆԻՍԻ 12. ՍԳՈ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
02.07.2012 16:05

  Հունիսի 12-ն արցախյան պատերազմի ժամանակագրության մեջ մնացել է որպես չարագույժ եւ դժնդակ օր: Օր, որի մասին հիշելով, մորմոքվում են ասկերանցիների եւ այդ օրը զոհված ազատամարտիկների հարազատների սրտերն ու մխում են դեռեւս չսպիացած վերքերը: Տխուր հուշեր են կապում ասկերանցիներիս այդ օրվա հետ, որովհետեւ 1992 եւ 1993 թվականների

այդ օրը ռազմական գործողությունների ժամանակ զոհվեցին Ասկերանի գումարտակի անվեհեր զինվորներ:

Մշտապես հիշելով այդ օրը եւ վառ պահելով զոհվածների հիշատակը` ամեն տարի հիշատակի օր է կազմակերպվում եւ հարգանքի տուրք մատուցվում զոհվածներին:

Այս տարի էլ կազմակերպվեց նման արարողություն նույն այն վայրում, որտեղ տարիներ առաջ ունեցան անհավասար եւ դաժան մարտեր: Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի շրջանի դատախազ Նորայր Պողոսյանը, ոստիկանության շրջբաժնի պետ Արա Պողոսյանը, ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԱԱՄ տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը,  պաշտոնատար այլ անձիք, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Նրանք ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների հիշատակին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Ելույթներ ունեցան Սլավիկ Առուշանյանը, Թաթուլ Շեկյանն ու Վիգեն Գաբրիելյանը։  Նրանք անդրադառնալով ասկերանցիների համար սեւով գրված օրերին՝ մեկ անգամ ևս հաշատակեցին նրանց սխրանքները, ովքեր նահատակվեցին հանուն հող-հայրենիի։



Սեփ. լրատվություն



























 
















 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter