ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.08.2012 16:01

ՀՅԴ երիտասարդական միություններ գործում են Արցախում, Հայաստանում և արտասասհամանյան 17 երկրներում, մասնավորապես` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում և այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միությունների փոխհամագործակցությամբ կազմակերպվում են

բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին ավելի մոտեցնել հայոց պատմությանը, ծանոթացնել Դաշնակցության հետ և այնպես անել, որ վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու հայրենասեր լինի: 
  Արդեն ավանդույթ է դարձել, որ նման միջոցառումներ կազմակերպվում են նաև Արցախում: Ամերիկայի արևմտյան շրջանների և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերան քաղաքում հուլիսի 24-ից մեկնարկեց պատանեկան ճամբար: Ճամբարն իր բնույթով շարունակական է: Նախօրերին այն գործում էր Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, ի դեպ անցած տարի այնտեղ նույնպես կազմակերպվել էր պատանեկան ճամբար: 
Ասկերանի ճամբար են հաճախում 9-ից 16 տարեկան 150 երեխա: Նրանց հետ աշխատում են ԱՄՆ-ից ժամանած 8 երիտասարդ՝ պատասխանատու ընկեր Գասպարի գլխավորությամբ: Այն տևելու է 10 օր: Խումբն առաջնորդվում է հատուկ ծրագրով, որում ընդգրկված են երգի ուսուցման, անգլերենի, ինչպես նաև հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում են մտային խաղեր, մարզանք, սպորտային մրցույթներ:
  Պատանեկան ճամբարի բացման արարողությունը կայացավ հուլիսի 25-ին, որին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արմեն Սարգսյանը, Ալյոշա Գաբրիելյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանը: 
  Բացման խոսքով հանդես եկավ գլխավոր պատասխանատու ընկեր Գասպարը: Նա ողջունելով հյուրերին` շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ճամբարում ընդգրկվելու համար և հույս հայտնեց, որ այս օրերը կանցնեն հետաքրքիր և ճամբարականների մոտ սերը դեպի Հայրենիքն ավելի կմեծանա: 
Քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը դիմեց երեխաներին.
  -Սիրելի՛ ճամբարականներ: Մենք Արցախյան պատերազմում տարել ենք փայլուն հաղթանակ և ծնկի ենք բերել թուրքին: Սակայն պատերազմը դեռևս ավարտված չէ: Դուք պետք է լինեք տերն այս անկախ և ազատ երկրի: Այսօրվա սերնդի առաջ խնդիր կա դրված, այն է. սիրել, պաշտպանել Հայրենիքը: Մենք պետք է ունենանք հայրենասեր և քաջ սերունդ, որը չի վախենա ոչ մի թշնամուց: Հայը պարտավոր է լինել կամքով ուժեղ և երբևէ չկորցնի իր հավատը: Հենց այս ճամբարի նպատակն էլ այդ է: Ուստի շնորհակալություն հայտնենք հայրենասեր կամավորականներին այս ճամբարը կազմակերպելու, ինչպես նաև շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին՝ ընդառաջելու և աջակցելու համար:
Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց.
  -Նման ճամբարները միմիայն ողջունել կարելի է: Շատ ուրախ եմ, որ Արցախում իրականացվում են այսպիսի ծրագրեր: Մեր գործունեության ընթացքում մեծ տեղ ենք տալիս Արցախ - Հայաստան - Սփյուռք փոխհարաբերութ-յուններին: Անչափ կարևոր է երիտասարդների համատեղ գործունեությունը, որը կնպաստի երիտասարդության զարգացմանը և հայրենասիրական ոգու բարձրացմանը: Մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր և բարի ժամանց, իսկ աջակցողներին և նախաձեռնողներին հայտնում եմ իմ շնորհակալությունը:
  Բացման արարողության ավարտից հետո ոգևորված ճամբարականները շարժվեցին դեպի ճաշարան: 
Իհարկե, այս 10 օրերի ընթացքում երեխաները կկարողանան իրենց հանգիստն անցկացնել հետաքրքիր և նորություններով լի մթնոլորտում: Նրանք կվարակվեն ամերիկահայ երիտասարդների անսպառ էներգի-այով ու ազգասիրությամբ:
  Բարի ժամանց, սիրելի՛ ճամբարականներ:

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter