ԱՆԱԿՆԿԱԼ- ՀԱՄԵՐԳ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
08.08.2012 16:15 |
Հուլիսի 18-ին Ասկերանում կազմակերպվեց մի գեղեցիկ միջոցառում, որը հաճելի անակնկալ էր բոլորիս համար: Մասնակցում էր Ասկերանի ողջ երաժշտասեր հասարակությունը: Լեփլեցուն դահլիճը ոտնկայսծափահարում էր օրվա հերոսին: Խոսքը ծննդով ասկերանցի, սակայն հանգամանքների բերումով Ռուսաստանի Դաշնությունում ապրող Գենադի Կամոյի Աղաջանյանի
մասին է: 17-ամյա պատանին ապրելով ՌԴ Սերպուխով քաղաքում` երբևէ չի մոռացել հայրենի Արցախը և հարազատ Ասկերանը: Ակամայից ինչ-որ թախիծ պատեց մեզ, երբ նա բեմ դուրս եկավ: Նա իսկը իր հոր` զոհված ազատամարտիկ Կամո Աղաջանյանի պատճեն էր: Հորից ժառանգել էր և՛ արտաքինը, և՛ համեստությունն ու բարությունը: Հայերենով դիմելով մասնակիցնեին` նա ողջունեց բոլորին և շնորհակալություն հայտնեց այս համերգին մասնակցելու համար: Նրա հիշողություններում մնում են պատառիկներ հետպատերազմյան տարիներից, հիշում է իր դասընկերներին, բոլոր հեռու և մոտիկ բարեկամներին: Եվ այսօր գտնվելով հայրենի հողում հպարտությամբ է գիտակցում, որ այս հողի համար պայքարել են նաեւ իր հայրն ու հորեղբայրը, որոնք համակված էին լոկ հաղթանակի ծարավով, մտածում էին միայն Արցախ աշխարհն ազատ տեսնելու մասին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|