Օգոստոսի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Հիմնական հարցը վերաբերում էր Ասկերանի շրջանում
2012թ. հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի հանրագումարին և աշնանացանի նախապատրասվածությանը, որի մասին տեղեկանք ներկայացրեց գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը: "2012թ. բերքի տակ շրջանի համայնքների վարչական տարածքներում և նրանց սահմաններից դուրս հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 13438հա, այդ թվում 8648 հա ցորեն, 2508 հա գարի, 1532 հա եգիպտացորեն, 746 հա հաճար և 4 հա վարսակ: Տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 639 հա, այդ թվում 548 հա արևածաղիկ , 60 հա հլածուկ, 2.5 հա սոյա, 28.8 հա ծխախոտ, և 77 հա հնդկացորեն: Շրջանում հիմնականում ավարտվել է ցորենի և գարու բերքահավաքը, ավարտին են մոտենում հաճարի բերքահավաքի աշխատանքները: Հնձված 8500 հա աշնան ցորենի տարածքներից ամբարվել է 15876 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 18.7 ց/հա, 2359 հա գարու ցանքատարածքներից ստացվել է 2866 տոննա, միջին բերքատվությունը` 12.1ց/հա, 582 հա հաճարից` 730 տոննա բերք, միջին բերքատվությունը` 12.5 ց/հա: 2011թ. համեմատությամբ ցորենի եւ հաճարի բերքատվությունն ավել է համապատասխանաբար 2.7 եւ 2 ցենտներով, գարունը՝ պակաս 7.8-ով: 20ց/հա ավելի ցորենի բերք է ապահովվել շրջանի 5 համայնքներում և §Ակնա¦ թաղամասում, 15 ց/հա-ից բարձր` 16 համայնքներում, 6-10 ց/հա բերք են ստացել 8 համայնքներում: Նախորդ տարիների համեմատությամբ բավականին ցածր է եղել գարու բերքատվությունը, հատկապես գարնանացան, 2-10 ց/հա բերք են ստացել 22 համայնքներում: 2012թ. շրջանում կատարվել է ավելի քան 4200 հա գարնանացան մշակաբույսերի ցանք, այն կազմում է ընդհանուր ցանքատարածքների 32 տոկոսը: Իրավիճակը բավարար համարել չի կարելի, հատկապես ԼՂՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության պայմաններում շրջանի պոտենցիալ հնարավորությունները օգտագործվում են ոչ լիարժեք: Հացահատիկային մշակաբույսերի բարձր բերք ապահովելու համար պարզապես հարկավոր է որակով և ժամանակին կատարել պահանջվող ագրոմիջոցառումները` սկսած հերկից մինչև բերքահավաքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում շրջանում եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքը կազմակերպված անցկացնելու ուղղությամբ: Շրջանում սկսված են նաև հերկի աշխատանքները, ներկա դրությամբ հողօգտագործողների կողմից կատարված է 1500 հա հերկ, գործընթացը շարունակվում է: Հանրապետությունում ռազմավարական նշանակութուն ունեցող, առաջնահերթ հանդիսացող պարենային խնդրի լուծման գործում կարող ենք ունենալ ուրույն ավանդ և շրջանի հողօգտագործողների բոլոր ջանքերը կաշխատենք նպատակաուղղել այն իրականացնելու համար",- շեշտեց գյուղբաժնի վարիչը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անդրադառնալով շրջանում բերքահավաքի արդյունքների ամփոփմանը` նշեց, որ նման խորհրդակցությունները բերքահավաքի արդյունքներն արձանագրելու և առաջիկա տնտեսական տարում ավելի լավ աշխատելու, նոր ծրագրեր կազմելու համար են: Շրջանն այս տարի ավելի բարձր արդյունքներ է արձանագրել, քան նախորդ տարում, սակայն դրանով չպետք է բավարարվել: Հողօգտագործողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն հողի մշակման կարևոր պայմաններին: Բացի սերմի ճիշտ ընտրությունից մեծ նշանակություն ունի հողի ցանքաշրջանառությունը, պարարտացումը, ոռոգումը և պայքարը վնասատուների դեմ: ԼՂՀ վարչապետը կարևոր նշանակություն տվեց գարնանացան մշակաբույսերի մշակմանը` նշելով, որ Արցախում ցորենից և գարուց բացի հնարավոր է մշակել նաև այլ մշակաբույսեր: Մեր խնդիրն է ավելացնել գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքները: Արդեն մշակվում են արևածաղկի, հլածուկի, եգիպտացորենի, հնդկացորենի ցանքատարածքներ և արդյունքները գոհացուցիչ են, իսկ բերքի իրացման համար ստեղծված են բոլոր նախապայմանները: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից արտոնյալ պայմաններով հողօգտագործողների հայտերը բավարարվում են, մնում է համայնքի ղեկավարներն անեն իրենց առաջարկությունները և հողօգտագործողները տանեն հետևողական աշխատանք: Այնուհետև, Ա. Հարությունյանը բարձրացված հարցերին տվեց սպառիչ պատասխաններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|