07.10.2012 17:44 |
Արցախի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված բազում մարզական եւ մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել հանրապետությունում։ 2012թ. հուլիսի երկրորդ կեսից ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկել էր
1998-99թթ. ծնված պատանիների միջեւ ֆուտբոլի հանրապետական առաջնութուն։ Առաջնությանը մասնակցում էին Ստեփանակերտ 1, Ստեփանակերտ 2, Ասկերանի, Նորագյուղի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի եւ Շուշիի թիմերը։ Թիմերը բաժանվել են երկու խմբի եւ արդյունքում երկու խմբերի առաջատար երկու թիմերը՝ (1-ին խմբից Ստեփանակերտ 1 եւ Մարտունի, 2-րդ խմբից՝ Ստեփանկերտ 2, Ասկերան) հանդիպել են եզրափակիչում։ Սեպտեմբերի 4-ին տեղի են ունեցել ֆուտբոլի հանրապետական առաջնութ-յան եզրափակիչ խաղերը։ Դաշտ էին դուրս եկել Ստեփանակերտ 1 թիմն ընդդեմ Ստեփանակերտ 2 թիմի եւ Մարտունու թիմն ընդդեմ ՝ Ասկերանի։ Ծավալվել էր համառ ու անզիջում պայքար, որի արդյունքում մրցանակային 1 պատվավոր տեղը զբաղեցրել եւ հանրապետության այդ տարիքային խմբի ֆուտբոլի չեմպիոն է դարձել Ստեփանակերտ 2 թիմը՝ արժանալով ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալի եւ դրամական պարգեւի։ 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ստեփանակերտ 1 եւ ի ուրախություն մեզ՝ ասկերանցիներիս, Ասկերանի թիմը, որոնք արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների եւ դրամական պարգեւների։ Իսկ լավագույն մարզիկները պարգեւատրվեցին նաեւ պատվոգրերով եւ նվերներով։ Մեզ համար ուրախալի է այն փաստը, որ Ասկերանի թիմը կարողացել է մրցանակային տեղ զբաղեցնել զիջելով միայն մայրաքաղաքի թիմերին։ Նշանակում է Ասկերանում ամեն գնով մարզադաշտ կառուցելու շրջանի ղեկավարության ջանքերն իզուր չեն անցել եւ մարզադաշտի առկայությունը շրջանում ու մանավանդ Ասկերան քաղաքում մեծապես նպաստել է ֆուտբոլի զարգացմանը եւ այդ սպորտաձեւում առաջատար դիրքեր գրավելու մեր թիմի կարողությունների ընդլայնմանը։ ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ |