ՄԱՐԴԱԿԵ՛Ր ԳԱԶԱՆ, ՄԱՐԴԸ ԴԵՌ ԵՐԿԱ՞Ր ԷՍՊԵՍ ՊԵՏՔ Է ՄՆԱ
07.10.2012 19:30

 

  Վերջերս ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպեց բողոքի երթ - ակցիա` նվիրված Հունգարիայում ադրբեջանական սպա` Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին: Հայ սպան Հունգարիայում շարունակում էր իր բարձրագույն զինվորական

կրթությունը, մինչ չդարձավ ադրբեջանական ատելության խտացման զոհը:

 

  Սեպտեմբերի 26-ին Գուրգենը կդառնար 34 տարեկան, բայց կիսատ մնաց նրա և՛ ուսումը, և՛ երազանքը: Օգոստոսի 31-ին Ադրբեջան արտահանձնվեց և ներում շնորհվեց, ավելին` 25 տարով ազատազրկման դատապարտված բանտարկյալը հերոսացվեց իր իսկ երկրում և այդպես էլ չկրեց իր իսկական պատիժը: Հունգարական բանտում Սաֆարովին ադրբեջանական իշխանությունները գնեցին հսկայական նավթադոլլարների շնորհիվ: Հունգարիան վաճառեց մարդասպանին, չմտածելով` ինչպիսին կլինի միջազգային արձագանքը: Իսկ այն այսպիսին եղավ. Հայաստանը դադարեցրեց իր դեսպանության աշխատանքն այնտեղ` ետ կանչելով իր դեսպանին, խզեց բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունները, հայաշատ տարբեր երկրներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր, սակայն միջազգային հանրությունը լուռ էր…

  Բոլորը զբաղված են իրենց շահերով, խոսելու ժամանակ չկար: Այստեղ է, որ ստիպված ես կրկնել Խրիմյան Հայրիկի խոսքերը. «Հարիսայով լի կաթսայում թղթե շերեփ ենք մտցնում»:

  -Ամո՛թ հունգարական կառավարությանը, ամո՛թ վաճառված վարչապետին,-կրկնում էին ամբոխի մասնակիցները մինչև հուշահամալիր: Երթը մեկնարկեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց և վերջացավ եղբայրական հուշահամալիրում: Բազմաթիվ կոչեր, պաստառներ, ազգագրական երգեր, Ադրբեջանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող լոզունգներ` ի դեմս պետական դրոշի այրման: Արցախի երիտասարդները ևս փորձում են իրենց ձայնը հասցնել միջազգային հանրության «խլացած» ականջներին և ասել, որ բավ է հերոսացնել և արդարացնել ադրբեջանական բոլոր գանգստերական գործարքները: Ժամանակն է ուշքի գալ և դատել ավելի արդարացի, օբյեկտիվ, օրինական: Քանի՞ հայ երիտասարդ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես պատրաստ կլինի կացնահարել քնած ադրբեջանցու…

  Մինչև այժմ գուցե ոչ-ոք:

Մարիամ Սաֆարյան,

ԱրՊՀ լրագրության 3-րդ կուրս


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter