Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի օր... Կյանքի զարգացման արագ տեմպերի հետ միաժամանակ աճում է նաեւ ծխողների քանակը։ Þատերը մեթոդներ են որոնում այդ չարիքից ազատվելու համար, սակայն ապարդյուն։ Համաշխարհային բժշկագիտությունը դեռ դեղատոմս չի գտել։ Գնալով ավելանում են ծխախոտների տեսակները եւ դրանցից օգտվողների թիվը։ Ցավալին այն է, որ անչափահասների շրջանում այդ թիվը
զգալի աճել է։ Հստակ վիճակագրություն թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում չկա, բայց մոտավոր հաշվարկներով ծխում է բնակչության կեսից ավելին։ ԼՂՀ վարչական օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է շուրջ 50 հազար դրամ տուգանք այն տնտեսվարող սուբ-յեկտներին, որոնք ծխախոտ եւ ալկոհոլ են տրամադրում անչափահասներին։ Սակայն քանի՞ տնտեսվարող սուբյեկտ է ենթարկվել պատասխանատվության վերոհիշյալ հոդվածը խախտելու համար, թե՞ ... Ծխախոտն այն հերթական երևույթներից է, որը բացարձակապես չունի դրական ոչ մի հատկություն։ Միջազգային բժշկագիտական մի շարք աղբյուրների բազում հետազոտությունները հանգեցրել են այն համոզմանը, որ ծխախոտն առաջացնում է մի շարք հիվանդություններ, որոնք մահվան ելքով են ավարտվում։ 1. Սրտային անբավարարություն. Սա ծխախոտի օգտագործումից մահվան առաջին պատճառն է։ Սրտի անբա-վարարությունից մահանում է ծխողների 2/3-ը։ Պատճառն անոթների լայնացումը կամ նեղացումն է, որն ի վերջո հանգեցնում է սրտի կաթվածի կամ աորտայի պատռման։ 2. Թոքերի քաղցկեղ. Օնկոհիվանդների շրջանում թոքերի քաղցկեղով տառապողների լոկ 10% են, որ չեն ծխում, մնացյալ 90 տոկոսը ծխողներ են։ Քաղցկեղի պատճառ են դառնում թոքաբշտիկների լորձաթաղանթն ընկնող մի շարք թունավոր քիմիկատներ, մրի եւ ծխախոտախեժի կուտակումներ։ Քաղցկեղի այս տեսակը հիվանդացության 90 տոկոսի դեպքերում հանգեցնում է մահվան։ Ծխախոտը կանանց շրջանում առաջացնում է նաև արգանդի վզիկի քաղցկեղ, որը հանգեցնում է անպտղության։ Ծխելը հղի կանանց շրջանում առաջ է բերում մանկան հանկարծամահության, որը հանդիպվում է գրեթե ծխող մայրերի 99 տոկոսի մոտ։ Ծխախոտն առաջացնում է նաև սեռական անկարողություն՝ ընդհուպ մինչև տղամարդու ամուլության։ Երևան են գալիս աչքի ցանցաթաղանթի կատարակտը, պարոդոնտոզը, երբ թափվում է ատամնաշարի 35-40 տոկոսը, կանանց մոտ պտղի վիժում, որի ժամանակ արգանդը կորցնում է պտուղը պահելու ունակությունը։ Հիվանդությունների շարքը երկար կարելի է թվել, բայց կարևորն այն է, որ ավելանա չծխողների քանակը։ Այստեղ կարևոր է, որ միայն չծխելը, այլև Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին՝ առավել ևս երեխաներին երկրորդական ծխից պաշտպանելը, չէ որ այն ոչ պակաս է թունավորում օրգանիզմը։ Եթե այսքանից հետո որևիցե մեկը երկմտում է արժե՞ թողնել այդ սատանայական հաճույքը, ապա անվերապահորեն կարելի է միանշանակ պնդել՝ արժե՛։ Ծխախոտը Աստծուց տրված կյանքի համար կենսական անհրաժեշտություն չէ։ Մարիամ Սաֆարյան լրագրության III կուրս |