Կյանքն այնքան բարդ է ու անկանխատեսելի, որ հաճախ ցանկանում ենք այն տեսնել միայն մեր երազած գույներով, փափագում ենք նկատել սոսկ լավը, գեղեցիկը, բարին: Կամենում ենք ապրել մի գեղեցիկ հեքիաթում, որն ավարտվում է միայն բարու հաղթանակով: Իսկ ավելի լավ ներկայացնել հեքիաթն ու ըմբռնել նրա խոր իմաստը, կարող են մեր փոքրիկները, որոնց աչքերով, իրոք ամեն ինչ գունագեղ ու կախարդական է թվում: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է
գեթ մի պահ մանկանալ, կտրվել իրական կյանքի բազմապիսի անակնկալներից և ընկնել երազների աշխարհը: Այդ նիէ պատճառը, որ առիթը բաց չթողեցինք և մասնակցեցինք Ասկերանի Է.Բարսեղյա անվան միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի դաս-հեքիաթին, որին ներկա էին նաև ուսուցիչներ, ծնողներ: Մեզ համար հետաքրքիր էր, թե երեխաներն ինչպես են ընկալում հեքիաթի էությունը: Ոչ մեկիս համար նորություն չէր դասվար Միրա Հայրապետյանի բազմիցս անգամ կազմակերպած նման հետաքրքիր դասերը: Նրա թողարկած բոլոր աշակերտները միշտ էլ ուշադրության և գովասանքի էին արժանանում: Այսօր դասարանի աշակերտներն իրենց առաջին հեքիաթն էին պատմում: Դասի ընդհանուր թեման ժողովրդի իմաստության մասին էր: Երեխաները մեծ ակտիվություն ցուցաբերելով` ժողովրդի իմաստուն լինելու մասին էին պատմում: Նրանք արդեն գիտեին, որ ժողովուրդն իմաստուն է, որովհետև ինքն է ստեղծել հեքիաթներ, առածներ, առասպելներ, հանելուկներ, շուտասելուկներ, դարձվածքներ: Այսօր երեխաները պատմեցին §Երեք քույրիկներ¦ հեքիաթը: Նրանցից ամեն մեկը մի հերոսի կերպարանք ստացած պատմեցին հեքիաթն ամբողջությամբ: Երեխաները հասկացել էին, թե ինչ է բարին և չարը, արդեն գիտեին, որ կյանքում պետք է լինել համեստ, աշխատասեր և ազնիվ: Հեքիաթից հասկացել էին, որ երբևէ չպետք է ագահ լինել և աչք դնել ուրիշի ունեծվածքի վրա: Նրանք ցանկանում էին ընդօրինակել բարի և ազնիվ հերոսներին, միաժամանակ գիտակցում էին, որ կյանքում չպետք է լինել խեղճուկրակ և թույլ: Դասարանում համընդհանուր աշխուժություն էր տիրում: Իհարկե, հեքիաթն իր հերթին գեղեցիկ էր, սակայն երեխաները չեն մոռանում, որ պետք է նաև ուսումնական առարկաները լավ սերտեն: Եվ որքան ակտիվություն ցուցաբերում են այս դասաժամին` կրկնակին դասվար Միրա Հայրապետյանը պահանջելու է նրանցից ուսման բնագավառում: Ինչ խոսք, կարողացանք փոքր ինչ կտրվել առօրյա հոգսերից, վայելեցինք փոքրիկների մատուցած հաճելի հեքիաթը, հիացանք նրանց դատողութ-յուններով: Հուսանք, որ հետագայում էլ այդ դասարանի աշակերտներն ուսման բնագավառում մեծ եռանդ կցուցաբերեն և կկարողանան արդարացնել իրենց դասվարի սպասելիքները: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|