ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
02.11.2012 16:14

 Հոկտեմբերի 23-24-ը Ասկերանի շրջանում անցկացվել է տղամարդկանց վոլեյբոլի շրջանային առաջնություն, որին մասնակցում էր Ասկերանի, Նորագյուղի, Խաչենի և Խնձրիստանի տղամարդկանց թիմերը։ Խաղի ամփոփիչ տվյալներով 

մրցանակային տեղեր են զբաղեցրել՝ Խաչենի թիմը՝ առաջին մրցանակային տեղ, Խնձրիստանի եւ Ասկերանի թիմերը համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են Ասկերանի շրջանի վարչակազմի պատվոգրերով, իսկ Խաչենի թիմը՝ նաեւ դրամական պարգևով։
  Ինչպես նշեց Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցի մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը, այս առաջնությունը կազմակերպվել է լավագույն մարզիկ - վոլեյբոլիստների հայտնաբերելու եւ տղամարդկանց վոլեյբոլի հավաքական թիմում ընդգրկելու նպատակով, քանի որ ընթացիկ տարվա նոյեմբերի 6-10 անցկացվելու է տղամարդկանց վոլեյբոլի հանրապետական առաջնություն։
  Գ. Մարտիոսյանի մեկ այլ տեղեկատվությամբ հոկտեմբերի 26-27-ն անցկացվել է շրջանի հաշմանդամ ազատամարտիկների միջեւ շախմատի շրջանային առաջնություն։ Առաջնությանը մասնակ-ցում էր 8 հաշմանդամ ազատամարտիկ՝ Վիգեն Գաբրիելյան, Հրաչյա Ավանեսյան և Էռնեստ Առստամյան (Ասկերան), Վանյա Պետրոսյան, Կամո Մովսիսյան և Զորիկ Մարդյան (Նորագյուղ), Արա Պետրոսյան և Գագիկ Մուսայելյան (Ակնաղբյուր)։ Ծավալվել էր համառ ու անզիջում պայքար, որի արդյունքում մրցանակային պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել Վանյա Պետրոսյան, երկրորդ տեղը՝ Գագիկ Մուսայելյանը եւ երրորդ տեղը՝ Կամո Մովսիսյանը։  
Իմաստուն խաղի մրցանակակիրները պարգևատրվել են Ասկերանի շրջանի վարչակազմի պատվոգրերով, ինչպես նաեւ դրամական պարգևով։ Իսկ Ասկերանի շրջանի արհմիության կողմից առաջնության բոլոր մասնակիցներն արժանացել են նվերների։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter