ԲԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ |
02.11.2012 16:58 |
Օրերս Արցախի եկեղեցիների թիվը համալրվեց եւս մեկով։ Այս անգամ Աստծո սուրբ տաճար կառուցվեց Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Եկեղեցին կառուցվել է բարերարների եւ հանգանակությունների շնորհիվ։ Սուրբ Գևորգ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, պետական այլ պաշտոնյաներ, զինվորականներ, հյուրեր, մարտակերտցիներ։ Սուրբ պատարագը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ի դեպ եկեղեցու շինարարական աշխատանքներին աջակցել են Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բարերար՝ ՍամվելԳաբրիելյանը եւ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |