03.12.2012 14:40 |
Աշուն… Տարվա յուրատեսակ մի եղանակ` զարմանահրաշ
ու հեքիաթային գույներով, բազմապիսի անուշահամ մրգերով: Բնության մի առանձնահատուկ
խաղ` ոսկեդեղին տերևների նրբատաշ ու մեղմօրոր պարով, որոնք իրենց ամենաշքեղ հագուստները
հագած կարծես պարահանդեսի են պատրաստվում ու սպասում քամու ազդանշանին, որ սկսեն իրենց
նազանի պարը: Եվ հանկարծ սկսվում է տերևաթափը` հաճախ զուգորդվելով անձրևի մեղմ նվագով:
Իսկ աշնանային արևը՞… Այն մի այնպիսի ջերմությամբ է
լցնում ներաշխարհդ, որ ակամայից
ամեն մի հոգս թվում է անցողիկ ու լուծելի: Բնության այդ կախարդական հրաշքներն զգում
ես ամբողջ էությամբ, և խելքահան լինելու չափ դուրեկան այս եղանակին, թեպետ թախիծով
ու տխրությամբ ես պարուրվում և հոգիդ է անվերջ փոթորկվում, միաժամանակ մի այնպիսի հրաշալի
հանգստություն է պատում, որ հասկանում ես. ինչքա¯ն գեղեցիկ և հոյակերտ է աշխարհը և
կյանքն ընդհանրապես: Մինչև ուշ աշուն տիրում է բնության այս հրաշագեղ խաղը և հանկարծ
դադարում է ամեն մի շշուկ և շրշյուն, ÇÝãն էլ ազդարարում է ձմռան գալուստի մասին: Հօդս
է ցնդում աշնանային տրամադրությունը: Աշնանային արդեն փոքր ինչ մռայլ այս օրերին Ասկերանի
միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մի հիանալի միջոցառում, որն իր մեջ ներառեց աշնունն
ամբողջությամբ` իր գունագեղ ու բազմապիսի երանգներով ու բույրերով: ¾¹ÙáÝ ´³ñë»ÕÛ³ÝÇ ³Ýí³Ý ÙÇçݳϳñ· ¹åñáóÇ Ñինգերորդ
դասարանի աշակերտների հանդեսին Ý»ñϳ էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Երեխաներն ապահովեցին
աշնանային քնքուշ և մեղմ տրամադրություն: Նրանք կարողացան ճիշտ նկարագրել աշնանային
տեսարանները` հստակ պատկերացնելով բնության կարևոր նշանակությունը մարդու համար: Նրանք
կարողանում էին ամեն մի տերևի, մրգի մեջ աշուն տեսնել և այն ներկայացնել հանդիսատեսին:
Խայտաբղետ տերևներով ծաղկեպսակներ հագած երեխաները նմանվում էին աշնանային թիթեռների,
որոնք թռչկոտելով աշնանային տրամադրություն էին սփռում շուրջբոլորը: Երեխաներն աշնանային
բարիքները ներկայացրին այնպես, ասես դասասենյակում առատ բերքի տոն էր` համեմված անուշահոտ
համ ու բույրով: Երեխաներն իրենց ¹³ëÕ»ÏÇ
û·ÝáõÃÛ³Ùµ áõ ³ÝÙÇç³Ï³Ý Ù³ëݳÏóáõÃÛ³Ùµ մրգերից և բանջարեղենից պատրաստել էին զարմանալի
ստեղծագործություններ, որոնք հիացմունք էին պարգևում ներկաներին: Դասղեկ Մարիետտա Ղարիբյանի
ջանքերն ապարդյուն չէին անցել: Նա կարողացել է երեխաների մեջ սերմանել սեր դեպի շրջակա
աշխարհը, դեպի արցախյան հիասքանչ բնությունն ու նրա տված բարիքները: Եթե երեխան կարողանում
է տեսնել այն ամեն գեղեցիկն ու օգտակարը, ինչ կա իր շրջապատում և գիտակցում է նաև հայրենի
բնաշխարհի կարևորությունը, ուրեմն զարգանում է արժանի սերունդ` պատրաստ օգտակար լինելու
երկրի բարգավաճմանը: Այդ ամենի առհավատչյան օրվա միջոցառումն էր:
Մարինե
ԱՊՐԵՍՅԱՆ, ԱրՊՀ
լրագրության 4-րդ կուրս
|