ԿՅԱՆՔԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՄԱՆՈՒԿՆԵՐՈՎ
03.12.2012 15:53


  Ոսկե աշունը, 

Ոսկի է հագել

Վառվռուն ներկով

Դաշտ, անտառ ներկել։

Ոսկե՛ աշուն, հիմա տե՛ս

Ինչ սիրունիկ բալիկ եմ ես,

Միշտ քո գովքն եմ ես երգում,

Ոսկեհեր իմ, իմ նախշուն։

Աշունը լիիրավ անցել է իր պարտականություններին։ Այն ոսկով պատված դեղնած տերևներով իր գահն է զարդարում՝ հիանալով իր երկար ոսկի հանդերձներով, որ պատել է լեռ ու անտառ: Հորիզոնից անծայր ոսկի է հիմա, ու ոսկին այդ սահմանն է իր արքայության:  Բոցկլտացող բազմերագ բնություն, աշնան քամու սուլոցի տակ պար բռնած տերեւներ, որոնք հրաժեշտի պարն են պարում ու ջերմ փարվում մայր հողին։ Տարվա այս եղանակին տերյանական տխուր ու մելամաղձոտ տողերն են մտքիս գալիս։ Ակամայից պատկերը փոխվում է, երբ մտաբերում եմ մանուկների ջինջ ու անաղարտ աշխարհը, Ասկերանի Հայ Ավետարանչական Ընկերակցության մանկապարտեզը, ուր վերջերս տեղի էր ունեցել բերքի տոնի հանդեսը՝ §Ոսկե աշուն¦-ը։ Աշունն ասոցացվում է ոսկու հետ, իսկ մեզ՝ ծնողներիս համար այն չէ ոսկին, որ պսպղում է, այլ այն, որ վազվզում, ³ÕÙÏáõÙ, խնդում ու նաև չարաճճիություն է անում։


   Տոնը կազմակերպվել էր ավագ խմբում (դաստիարակ Իննա Հարությունյան, դայակ՝ Մարո Իսրայելյան)։ Մաքուր, լուսավոր և խայտաբղետ տերեւներով զարդարված սենյակ, սեղաններին շարված մրգառատ զամբյուղներ, մանկական անմեղ հայացքներ,  ծիծաղախիտ ու վառվռուն աչիկներ, որոնց նայելով ջերմությամբ ու բերկրանքով է լցվում հոգիդ ու ողջ էությունդ։ Ու հաստատվում է մի պարզ իրողություն. արժե՛ բազում տառապանքներ ու զրկանքներ կրել, միայն թե անհոգ ³ÝóÝÇ մեր բալիկների մանկությունը։ ºñ»Ë³Ý»ñÝ իրենց պարտավորված էին զգում, չէ որ այդ օրը նրանք անսովոր հանդիսատես ունեին՝ հանձինս մանկապարտեզի կրտսեր խմբի բալիկների։ Չնայած նրանցից ոմանք վախվորած էին մտնում ավագ խումբ, սակայն ավագ ընկերների խրոխտ ու համարձակ կատարումներից, ապա նաև ուրախ երգերից հետո նրանք արդեն աշխույժ ծափահարում ու խնդում էին։  Հենց սկզբից էլ նայելով սենյակի մի անկյունում տեղադրված դարակի վրա դասավորած բազում մրգերին ու բանջարեղեններին, որոնք մանկապարտեզի տնօրեն Անահիտ քրոջ հմուտ ձեռքերով կարծես թե մարմին ու ոգի էին առել, զգացվեց, որ թեկուզ աշնան հանդեսին ծնողներին չէին հրավիրել, սակայն պատվաստվել էին ամենայն լրջությամբ։ Խմբում ներառված է 42 չնաշխարհիկ բալիկ, որոնցից 22-ը գալիք տարում պետք է դպրոց հաճախեն։   Երեխաները բերքառատ աշնան մասին գեղեցիկ բանաստեղծություններ արտասանեցին, աշնան գովքը երգեցին։ Իսկ վերջում երգեցին իրենց սիրած երգերից՝ քառատողերով։ Դրսում խլրտացող արևի ճառագայթները պար էին բռնել երեխաների զվարթ երգերի հնչյունների ներքո։ Անբացատրելի ու աննկարագրելի զգացմունք է պատում հոգիդ նայելով երեխաների անհոգ ու ժպտերես դեմքերին, ու մտածում ես միայն մի բան. §Տեր Աստված պահիր ու պահպանիր այս փոքրիկ հրեշտակներին, թո՛ղ աշխարհի երեսից ի չիք դառնան բոլոր դառնություններն ու պատերազմները, թո՛ղ խաղաղությունը թագավորի բոլորիս օջախներում, որ հարատև ու լիարժեք լինի մեր մանուկների ուրախությունը¦։ Ուշագրավ էր դաստիարակ Իննայի կատարած տքնաջան աշխատանքը։ Բոլոր 42 սանիկներն էլ գեղեցիկ արտասանեցին իրենց բանաստեղծությունները։ Անկասկած երեխաները սիրում են իրենց Իննա քրոջը ու այդ սերը փոխադարձ է։

   Ինձ համար անչափ հաճելի էր ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Քանզի չկա ավելի ցանկալի բան այս հոգսաշատ կյանքում, քան թեկուզ մի քանի րոպեով մանկանալը։  

   Օգտվելով ÁÝÓ»éí³Í Ñݳñ³íá-ñáõÃÛáõÝÇó բազմաթիվ ծնողների անունից մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրինությանը Ù»ñ Ù³Ýϳå³ñ﻽Á Ùßï³å»ë áõß³¹ñáõÃÛ³Ý Ï»ÝïñáÝáõÙ å³Ñ»Éáõ, գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու, մեր երեխաների առօրյան հետաքրքիր ու բազմաբովանդակ կազմակերպելու, ինչպես նաև մանկապարտեզի տարածքը բարեկարգելու եւ բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականցնելու համար։

 

ԱՆԱՀԻՏ äºîðàêÚ²Ü


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter