ՈՐՔԱ՛Ն ՈՒԺԵՂ ԵՍ ԴՈՒ, ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ
03.12.2012 16:07


   Հիշել արցախյան պատերազմի ազատամարտիկներին, թերևս յուրաքանչյուր հայի  սուրբ պարտքն է, իսկ գրել նրանց սխրագործությունների ու անմնացորդ նվիրումի մասին, համոզված եմ, որ շատ-շատերի մոտ է ցանկություն առաջանում: Քանզի նրանց կատարածը երբևէ չպետք է մոռանալ: Մոռանալ այդ նվիրյալ մարդկանց` կնշանակի մոռանալ այն ամեհին ու զարհուրելին, որ կոչվում էր Արցախյան պատերազմ: Բյուր ազատամարտիկներ նվիրվեցին Հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Այսօր, երբ մեր կողքին տեսնում ենք նրանց, որոնց մեծ մասը պատերազմի հաշմանդամ է, ակամայից թախիծ ու, միաժամանակ պարծանք է պատում մեզ: Չլինեին այդ անվեհեր մարտիկները, չէինք լինի մենք, չէր լինի մեր նորանկախ և ազատ պետությունը: Որքան էլ դառը, սակայն այդ է ճշմարտությունը, որ նրանք անցել են երկար ճանապարհ` լի արյունով, ցավով, կսկիծով: Ամպագոռոռ խոսքեր չեն սրանք: Ողղակի ասվում է այն, ինչ եղել է իրականում: Միգուցե, ազատամարտիկներից շատերը չեն ցանկանում անդրադառնալ իրենց կատարածին, համեստորեն լռություն են պահպանում, սակայն մենք իրավունք չունենք լռելու: Նրանց հայրենանվեր գործը պետք է տարածվի ի լուր աշխարհի, նրանցով պետք է հպարտանան իրենց զավակները:


  Այս տողերը նվիրում եմ մի մարդու, ով իր նվիրական և հայրենանվեր կեցվածքով աչքի է ընկել Արցախյան Շարժման հենց սկզբից: Դեռևս 1988-ին նա առանց երկմտելու անցավ ստորգրահավաքներին՝ հասկանալով պահի լրջությունը եւ գիտակցելով Արցախի օրհասական լինելը: Կամո Իսաբաբյանին Ակնաղբյուրում և մոտակա գյուղերում շատերն են ճանաչում: Հայոց պատմության գիտակ լինելով` հաճախ էր համագյուղացիներին իրազեկում մեր պատմության իսկության, հայի ճակատագրի ու նրա անցած ուղու մասին: Մեծ ու փոքր նրա պատմությունները լսում էին հետաքրքրությամբ և բոլորի մոտ ավելի էր բարձրանում հայրենասիրական ոգին ու հայրենիքը պաշտպանելու ցանկությունը:

   Կ. Իսաբաբյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Ավարտելով տեղի ութամյա դպրոցն ուսումը շարունակել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում, որն ավարտելով ստացել է ավտոփականագործի մասնագիտություն: Այնուհետև ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: Զորացրվելուց հետո  աշխատել է հարազատ գյուղում՝ շինարարական և տրակտորադաշտավարական բրիգադներում: Որպես լավ աշխատող ուղեգրվել է Մոսկվա և Մինսկ քաղաքներ` հանգստանալու:  

  Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից իր ուրույն ներդրումն է ունեցել և անվերապահորեն նվիրվել այդ սուրբ գործին: Եվ պատահական չէ, որ 1988-ի փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած առաջին հանրահավաքին մասնակցել է Ասկերանի շրջանի ակտիվիստներ  երջանկահիշատակ Սլավիկ Միրզոյանի, Վալերի Պետրոսյանի, Գագիկ Ասրյանի և ուրիշների հետ։ Նա լավ հիշում է, թե ինչպես պատվիրակության անդամները Սիլվա Կապուտիկյանի աջակցությամբ հանդիպեցին Կարեն Դեմիրճյանի հետ։   

   Ստորագրահավաքների ժամանակ էլ մեծ ակտիվություն է ցուցաբերել՝ հավաքագրելով մոտ 1500 ստորագրություն (ի դեպ ստորագրություններ է հավաքել  նաև ադրբեջանցիներից): Հավաքված ստորագրությունների ցուցակը հանձնել է շարժման ակտիվիստ Սլավիկ Միրզոյանին, որն էլ հետագայում դրանք ուղարկել է Մոսկվա: Կամո Իսաբաբյանի բարի ու ազնիվ լինելու մասին շատերը կարող են վկայել: Նա այն մարդն է, ով չի զլանում իր բարոյահոգեբանական աջակցությունը տալու դիմացինին, ով երբեք իր անձը վեր չի դասում ոչ ոքից: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը լրիվությամբ տակնուվրա արեց մեծ ազգասերին: Նա իսկույնևեթ 6 համագյուղացիների հետ խումբ կազմեց և Ասկերանի շրջանից 31 հոգու հետ մեկնեցին Գյումրի: Հետագայում Խորհրդային Հայաստանի ղեկավարության կողմից պարգևատրվեց շնորհակալագրով և §Վեհանձնություն և գթասրտություն¦ հուշամեդալով:

   1992 թվականին կամավորագրվել է Ակնաղբյուրի ջոկատին և մասնակցել ֆիդայական շարժմանը, իսկ պաշտպանության բանակÇ ստեղծվելուց հետո ծառայության է անցել 5-րդ գումարտակում` Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների` Քարին տակի, Քաշաթաղի շրջանի գյուղերի, Ասկերանի, Խրամորթի, Փառուխի, Աղդամի համար մղվող մարտերին: 1993 թվականի սեպտեմբերի 17-ին վիրավորվել և ծանր վիճակում հասցվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Իր խոսքերով, առայսօր ապրում է ՊԲ գլխավոր վիրաբույժ Éáõë³Ñá·Ç Վալերի Մարությանի ջանքերի շնորհիվ: Հետագա 10 տարիների ընթացքում վիրահատվել է 20 անգամ: Այսօր երկրորդ կարգի հաշմանդամ է և դեռևս մարմնում կրում է անողոք պատերազմի հետքերը` 8-ից ավելի բեկոր: Պարգևատրվել է ԼՂՀ §Արիություն¦, ՀՀ §Մարտական ծառայություն¦ մեդալներով, մի շարք պատվոգրերով: Պատերազմի ավարտից հետո լավատեսությամբ տրամադրվելով` Կամո Իսաբաբյանը դաստիարակում էր իր չորս զավակներին, նա Արցախի փառահեղ ապագան կապում էր աճող սերնդի հետ, գտնում էր, որ հայկական ընտանիքում պետք է շատ երեխաներ ծնվեն: Ունենալով առողջ և բազմանդամ ընտանիքներ` մենք կարող ենք թշնամուն հասկացնել, որ հայը կհաղթահարի ամեն մի դառնություն ու մշտապես կհարատևի: Թեպետ Արցախյան ազատամարտի հաշմանդամի ընտանիքն ապրում էր անշուք և կապիտալ վերանորոգման ենթակա բնակարանում (հույս ունեին, որ գուցե երբևէ կկարողանան վերանորոգել), սակայն նրանք լիակատար երջանիկ էին և բավարարվում էին այն ամենով, ինչ ստեղծում էր ընտանիքի հայրը: Սակայն հայրենասեր այդ մարդու հանդեպ ճակատագիրն անգութ գտնվեց, նրա լիակատար երջանկությունը խափանվեց, մի՞թե Աստված դաժան չգտնվեց նրա հանդեպ, երբ տարավ օջախի արու զավակին` փոքրիկ Լևոնիկին, ով պետք է շենացներ հայրական տունը: Այնքան հույսեր մնացին անկատար` անմարելի կսկիծներ ծնելով ծնողների սրտերում…   Հաճախ զարմանում ես. մի±թե հնարավոր է փոքրիկ մարմնում ունենալ այդքան մեծ հոգի ու տոկուն ուժ: Միթե հնարավոր է դիմանալ անգութ ճակատագրի դաժան անակնկալներին: Սակայն, այդպիսին է մարդ արարածը. դիմանում և շարունակում է ապրել: Կամո Իսաբաբյանն այն մարդկանցից է, ով իր մեջ կարողանում է թաքցնել անողոք ցավն ու մորմոքը և շարունակում է ապրել հայրենանվեր գաղափարներով.

   §Այն, ինչ կատարել է մեզանից յուրաքանչյուրն Արցախի համար, ոչ թե հերոսություն է, այլ բոլորիս սուրբ պարտքը: Մենք պարտավոր էինք ձերբազատվել թշնամուց և ստեղծել ազատ ու անկախ երկիր: Երկիր, ուր կթևածի արդարությունն ու օրինականությունը: Այսօր մեր գերխնդիրն է հասնել նրան, որպեսզի Արցախը ճանաչվի հանրության կողմից, որպեսզի բանակցային գործընթացներում մեր երկրի ղեկավարության հետ հաշվի նստեն: Արցախն իր օրինակելի կրթությամբ, մշակույթով, զբոսաշրջության զարգացմամբ պետք է գրավի համայն աշխարհի ուշադրությունը: Միայն այդ դեպքում մենք կապացուցենք հանրությանը, որ արժանի և պատվախնդիր ազգ եղել ենք ու միշտ կլինենք: Հնամենի մեր ժողովուրդը դարեր շարունակ պայքարել և երբևէ չի մնացել օտար լծի տակ, Արցախյան շարժումն այդ ամենի առհավատչյան է: Մեր ազատագրված հողերը սրբություն են մեզ համար, բազում հայորդիների արյան գնով ձեռք բերված հողատարածքներից մի թիզ անգամ չպետք է վերադարձնել թշնամուն: Այսօր արցախցին արդեն վայելում է իր ազատությունը, ապրում` վաղվա պայծառ հույսով:

   Իհարկե, կան խնդիրներ, մտահոգություններ: Առանձնապես գյուղական համայնքներում առկա են տարաբնույթ խնդիրներ` կապված աշխատատեղերի բացակայության, ջրի, գյուղատնտեսական վարկերի տրամադրման հետ: Մեր պետության հզորությունը կախված է նաև մեր գյուղատնտեսությունից: Թերևս, կցանկանայի անդրադառնալ կենսաթոշակներին, ինչն այնքան ցածր է, որ հնարավոր չէ դրանով գոյատևել: Իսկ գյուղերում այնքան ծերեր կան, որ եկամուտի այլ աղբյուրներ չունեն¦,- մտահոգոõթյամբ նշում է Կամո Իսաբաբյանը:

   Երբ հադիպում ես նման մարդկանց, որոնց հետ զրուցելով հասկանում ես, թե ինչքան տարբեր և դժվար են մարդկային ճակատագրերը, ինչքան հոգու տոկունություն և բարի սիրտ կարող է ունենալ մարդ արարածը, ակամայից ապրում ես նրա կյանքով, ցանկանում ես կիսել նրա բոլոր ապրումները և թերևս, դա է քո միակ օգնությունը նրան: Կամո Իսաբաբյանն այն անհատն է, որի մասին կարելի է անվերջ խոսել: Մեծատառով այդ մարդն այսօր բավականին ուժ ու եռանդ ունի և  պատրաստ է պայքարել հանուն Արցախի բարգավաճման` միայն թե Արցախի բոլոր մանուկները լինեն առողջ և անհոգ, իսկ երկինքը` խաղաղ ու անամպ:



Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter