ԱՍԿԵՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ
03.12.2012 16:24

   ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը կարևոր դերակատարություն ունի երկրի վիճակի համայնապատկերը  ներկայացնելու գործում: Ծառայության հիմնական գործառույթներից են` վիճակագրական տվյալների հավաքագրումը, մշակումը, ամփոփումը, վերլուծությունը և հրապարակումը, համագործակցությունը համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ  
վիճակագրական տեղեկատվություններ հավաքագրման ուղղությամբ: Ծառայությունն ունի իր շրջանային 
համապատասխան ստորաբաժանումները, որոնց արդյունավետ աշխատանքով է պայմանավորվում և ամբողջանում

ԼՂՀ ընդհանուր վիճակագրական համայնապատկերը: Թե, ինչպես են ընթանում աշխատանքները Ասկերանի շրջանային վիճակագրական բաժնում, դիմեցինք բաժնի վարիչ Սուրեն Թովմասյանին։


- Պարոն Թովմասյան, ինչո՞ւմն է կայանում վիճակագրական բաժնի գործունեությունը:
  -Նշեմ, որ Ասկերանի վիճբաժնի աշխատանքները բավականին ծանրաբեռնված են: Աշխատողների կողմից ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատանքային ծրագրի համաձայն հավաքագրվում են ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, որոնք ամփոփելուց հետո ներկայացվում են ԼՂՀ ԱՎԾ: Հաշվետվություններ են ներկայացնում շրջանի համայնքները, բոլոր անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, կազմակերպությունները: Անցկացվում են վիճակագրական տվյալների մշակում, վերլուծում, ամփոփում: Բաժինը կազմակերպում է գների դիտարկումներ, վիճակագրական հետազոտություններ։ Իսկ 10 տարին մեկ անցկացվում է մարդահամար: 
  -Իննամսյա ժամանակահատվածում վիճակագրական ինչպիսի՞ ցուցանիշներ են գրանցվել գյուղատնտեսության բնագավառում:
  -Նախ նշեմ, որ մարտի 1-ից մինչև տարվա վերջ սկսվում են հերկի, ցանքի, բերքահավաքի, կերերի կուտակման և բերքահավաքի վերաբերյալ տեղեկութ-յունների հաղորդումը: Ամեն երկուշաբթի օպերատիվ տեղեկություններ ենք վերցնում համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր տնտեսվարող սուբյեկտներից: Ստացված տեղեկություններն ընդհանրացվում և հաղորդվում են Ասկերանի շրջվարչակազմին և ԼՂՀ ԱՎԾ-ին: Հարկ է նշել, որ նոյեմբերի 5-ի դրությամբ շրջանում, բացառությամբ եգիպտացորենի, համարյա ավարտված է բերքահավաքը: Ցանվել են 13430 հա և կալսվել 254868ց հացահատիկային մշակաբույսեր, միջին բերքատվությունը կազմել է 19.6 ցենտներ: Կատարված 785.3 հա տեխնիկական մշակաբույսերի ցանքից կալսվել է 10000.6 ցենտներ բերք, միջին բերքատվությունը կազմել է 13.8 ցենտներ: Շրջանում 190.2 հա խաղողի այգիներից հավաքվել է 11142 ցենտներ խաղող: Նոյեմբերի 5-ի դրությամբ արդեն կատարվել է 5746.9 հա հերկ, որից ցորենի և գարու ցանք՝ 919.3 հա: Ակնայի տարածքում ցանվել է 70 հա հլածուկ:
  Նշեմ նաև, որ իննամսյա հաշվետվությունների համաձայն շրջանում գոյություն ունի 9695 խոշոր և 14964 մանր եղջյուրավոր անասուն, 3575 խոզ, 10284.9 թև թռչուն: Սպանդի համար անասուններից և թռչուններից կենդանի քաշով իրացվել է 2974 ցենտներ միս, կթվել է 46038 ցենտներ կաթ, ստացվել է 1974000 հատ ձու և խուզվել է 230 ցենտներ ոչխարի բուրդ: 
  -Ինչպե՞ս են կատարվում շրջանում գների դիտարկումները:
  -Ասկերան քաղաքի ընտրանքային 5 խանութում կատարվում են գների դիտարկումներ: Ամիսը մեկ դիտարկվում է 411 ապրանքատեսակ, իսկ տասնօր-յակը մեկ դիտարկվում են տնտեսության մեջ ամենաանհրաժեշտ ապրանքատեսակները: Իհարկե, գրանցվում է ընդհանուր գնաճ: 
  - Պարոն Թովմասյան, ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում սահմանված հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում և վիճակագրական տեղեկություններ տրամադրողների պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ:
  -Առաջնորդվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով` հաշվետվության ուշացման դեպքում առաջին անգամ ենթարկվում են վարչական պատասխանատվության` գրավոր նախազգուշացման կամ տուգանվում են 20000 դրամով: Տարվա ընթացքում նույն տնտեսվարող սուբյեկտի կողմից ուշացումը կրկնվելու դեպքում տուգանքն արդեն կազմում է 50000 դրամ: Հիմնականում բաժինը կարողանում է պատշաճ մակարդակի վրա պահել համագործակցությունը համայնքների ղեկավարների, տեղեկություններ տրամադրողների հետ: Նրանց հետ տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ և առանձնակի խնդիրներ և խոչընդոտներ չեն առաջանում: Նշեմ, որ բաժնի մասնագետները` Նաիրա Գասպարյանը և Մարինե Գասպարյանն աչքի են ընկնում հետևողական, պարտաճանաչ գործելաոճով, ինչն էլ մեծ նշանակություն ունի բաժնի արդյունավետ աշխատանքի համար: Տարվա ընթացքում ԼՂՀ ԱՎԾ-ի համապատասխան մասնագետների և բաժնի մասնագետների կողմից համայնքներում ստուգվում և մեթոդական օգնություն է ցուցաբերվում տեղեկություններ ներկայացնողներին:
  -Ի՞նչ կմաղթեիք մեր շրջանի բնակչությանը:
  -Քանի որ շրջանի բոլոր տնտեսական և սոցիալական ցուցանիշները կոորդինացվում են մեր բաժնի կողմից, կցանկանայի, որ աննախադեպ ցուցանիշներ գրանցվեին բոլոր ճյուղերում, առավել ևս գյուղատնտեսության բնագավառում, որպեսզի գյուղաբնակները կարողանան ապրել բարեկեցիկ և ապահով կյանքով: 
  Ասկերանի վիճբաժնի վարիչ Սուրեն Թովմասյանի խոսքերով շրջանում ամենայն պատասխանատվությամբ են իրականացվում բաժնի աշխատանքները: Ինչ խոսք, երբ աշխատողներ բարեխղճությամբ ու նվիրումով են մոտենում իրենց պարտականություններին, այդ բնագավառում անպայման դրական արդյունքներ են արձանագրվում: 
Հուսանք, որ Ասկերանի շրջանի վիճբաժինը նույն կերպ կշարունակի իր գործունեությունը և իր ստույգ տեղեկու-թյունները կհաղորդի ԼՂՀ Ազգային Վիճակագրական Ծառայությանը:


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter