ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ |
03.12.2012 16:37 |
ՙԱյցելությանս նպատակը շրջանի հիմնախնդիրներին, ռեսուրսներին, համայնքների ղեկավարներին մոտիկից ծանոթանալն է։ Կատարելով որոշակի ուսումնասիրություններ` կարելի է փաստել, որ Ասկերանի շրջանը, համեմատած այլ շրջանների հետ, գտնվում է բավականին շահեկան վիճակում: Ուրախությամբ եմ անդրադառնում այն փաստին, որ համայնքների ղեկավարների 88 տոկոսը Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներ են: Սա շատ կարևոր ցուցանիշ է համայնքների հետագա զարգացման համար։ Նման ցուցանիշ չկա ոչ մի շրջանում և կարող եմ հավաստիացնել, որ հետպատերազմյան շրջանում այդ հանգամանքը կարևոր նշանակություն ունի: Սակայն քիչ տոկոս են կազմում համայնքների բարձրագույն կրթություն ունեցող ղեկավարները: 2013թ. կիրառվելու է համայնքների ղեկավարների կրթման մեթոդ, ինչի կարևորությունը նույնպես բարձր եմ գնահատում: Ընդհանուր առմամբ կազմկերպվելու է 4 դասընթաց, մասնակցելու են տարբեր շրջանների համայնքների ղեկավարներ։ Գովելի է շրջանի այն համայնքների գործունեությունը, որոնք սեփական եկամուտների մասով կարողանում են կատարել պլանները 100 եւ ավելի տոկոսով: Հոգալ գյուղի կարիքները սեփական եկամուտներով բավականին պատվաբեր է: Բացասաբար եմ մոտենում այն համայնքների գործունեությանը, որոնք սեփական եկամուտների մասով պլանները թերակատարում են: Իհարկե, շրջանում կան նաև չլուծված խնդիրներ: Ջրամատակարարումը դեռևս գտնվում է անբավարար վիճակում, որի բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում¦: Փոխվարչապետը մանրակրկիտ անդրադաձավ ջրամատակարարման առկա հիմնախնդիրներին հույս հայտնեց, որ մոտ ապագայում այդ խնդիրները կլուծվեն եւ կսահմանվի ողջ հանրապետության համար ջրի միասնական սակագին։Անդրադառնալով գյուղատնտեսությանը Ա. Աղաբեկյանը նշեց. §Ցավալի եմ համարում, որ ազատագրված համայնքներում առկա են չգրանցված հողեր, որից օգտվում են մեր հողօգտագործողները: Այդ հանգամանքը դիտում եմ որպես վիրավորանք մեր զոհված ազատամարտիկների հիշատակի, երկրի և պետական դրոշի հանդեպ: Մեր երկրի ամենամեծ ռեսուրսն ու հիմնական հարստությունը հողն է, և հողերի մշակման ցուցանիշը պետք է բարձր լինի ի ցույց աշխարհի¦: Միանշանակ, կառավարությունը կարևորում է գյուղական բնակավայրերի ոչ թե պահպանման, այլ զարգացման քաղաքականությունը։ Պետական քաղաքականությունն արդյունավետ իրականացնելու և տեղերում նախաձեռնողական պահվածք ապահովելու համար կարևոր է համայնքների ղեկավարների դերակատարությունը։ Համայնքների ղեկավարները պետք է ավելի անմիջականորեն ներգրավվեն համայնքների բյուջեների ոչ թե հավաքագրման, այլ դրանց պլանավորման մեջ։ 2013թ. համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվելիք դասընթացները հետևյալ բնույթն են կրելու. ավելացրեք սեփական եկամուտները եւ կունենաք ավելի շատ ծախսելու իրավունք։ Բնավ, սեփական եկամուտների ավելացումը չի նվազեցնելու դոտացիայի չափը։ Ընդհակառակը, նման համայնքները խրախուսվելու են կառավարության կողմից։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա այն հետագայում նույնպես պետք է անցնի համայնքի վերահսկողությանը՝ նպատակ ունենալով բարձրացնել համայնքի դերն ու նշանակությունը։ Ա. Աղաբեկյանը հորդորեց համայնքների ղեկավարներին իրենց գործունեությունում լինել հետևողական, իսկ կառավարությունն էլ ամեն կերպ կաջակցի հեռանկարային համայնքների էլ ավելի զարգացմանը։ Ասել է թե, եկել է գոտիները ձգելու ժամանակը. համայնքներում առկա խնդիրները կարգավորելու համար պետք է գործի ուղղահայաց պատասխանատվության մոդելը` համայնքի ղեկավարից մինչեւ կառավարություն: Խորհրդակցությունն ընթացավ անկաշկանդ մթնոլորտում, բարձրացվեցին տարաբնույթ հարցեր` կապված համայնքներին մտահոգող խնդիրներին, áñáÝó ÷áËí³ñã³å»ïÁ ïí»ó ³ÝÏ»ÕÍ å³ï³ë˳ÝÝ»ñ: Սեփ. լրատվություն |