ԵՐԿՐԱՇԱՐԺ
18.12.2012 11:04

Սովորականի պես պայծառ է օրը,
Աշխատանքի են շտապում բոլորը,
Մեկը մանկապարտեզում, մյուսը դպրոցում,
Իրենց առաջադրված հարցերն են լուծում:

Անհոգ մանկություն, հոգսաշատ երկիր,
Արցախն է տենչում Մայր Հայաստանին...
Հանկարծ դղրդաց, փոշիով պատվեց, 
Երկրաշարժի շնչից հողը ճաքճքեց:

Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց,


Խինդ ու ծիծաղը լացի վերածվեց,
Ամենուր ճչում, լացում ու կանչում
Եվ աղեկտուր ճչալով վազում:

Հսկա շենքերը տապալվեցին ցած,


Երկրաշարժի սարսուռով պատված,
Մարդիկ վազվզում, աղերսում, կանչում,
Փլատակներն են քանդում, փորփրում:

Արյուն ու հեղեղ, վիրավոր մարդիկ,
Մորը կորցրած արյունոտ բալիկ,
Փլատակներից տնքում են, ճչում
Եվ ամեն կողմից օգնություն կանչում:

Մեկը մորն է փնտրում, մյուսը որդուն,
Այս խավարի մեջ մնացած անտուն,
Դիակներ շարված ամեն տարիքի,
Զոհերն են դարձել այս մեծ չարիքի:

Անիծում եմ քեզ անգութ երկրաշարժ,
Կուզեմ դու մեռնես ու մնաս անշարժ,
Խլեցիր անմեղ մարդկանց կյանքերը,
Թող, որ քեզ հավետ տանեն չարքերը:


               Էթերի Մոսիյան
Իվանյանի միջնակարգ դպրոցի
6-րդ դասարանի աշակերտուհի


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter