ՔՊ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.12.2012 11:59

  2012թ. դեկտեմբերի 11-ից 12-ը Ասկերանի շրջանում անցկացվեցին ՔՊ հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որի թեման էր միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը երկրաշարժի և նրա հետևանքների վերացման ժամանակ: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Ասկերանի շրջանի ՔՊ ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների ժամանակ, կատարելագործել ՔՊ ղեկավար կազմի և ուսումնավարժությունում ընդգրկված շտաբերի, ՔՊ ծառայությունների և տարահանման կետերի պետերի ունակությունները։ Գործնականորեն ուսուցանել փրկարարական կազմավորումների անձնակազմերն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ուսուցանել բնակչությանն արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու, արագ կողմնորոշվելու և առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ, բարձրացնել բնակչության բարոյահոգեբանական վիճակը, ստուգել բնակչությանն ազդարարման համակարգը: 
  Ըստ ուսումնավարժության անցկացման պլանի ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ին հերթական ցնցումներ գրանցվեցին մեր տարածաշրջանում: §Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն¦ ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն ժամը 7 անց 50-ին Ադրբեջանի Հանրապետության Եվլախ քաղաքում 10 կմ խորությամբ տեղի է ունեցել երկրաշարժ` 8 բալ մագնիտուդով: ԼՂՀ Ասկերանի շրջանի տարածքում ցնցումների ուժգնությունը կազմել է 7 բալ: Բնակչության շրջանում լուրեր են տարածվում ավերածությունների և կորուստների մասին: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ասկերան քաղաքում և Իվանյան համայնքում, որտեղ կենտրոնացված է շրջանի բնակչության և հրդեհապայթունավտանգ օբյեկտների զգալի մասը: 
  Ուսումնավարժանքներն անցկացվեցին երեք փուլով և տևեցին 2 օր։ Մասնակցեցին Ասկերանի ՀՓՄ-ն, ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ԱԱՀՍ-ն, Ասկերանի շրջբուժմիավորումը, ոստիկանության Ասկերանի շրջբաժինը, բնակչությանը սպասարկող հատուկ ծառայությունները, պատանի փրկարարները: Օրակարգում երկրաշարժի հետևանքով հրդեհների մարումն էր, որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը, վտանգավոր հատվածներից մարդկանց տարահանումը, տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը և նրանց տեղափոխումը բժշկական հաստատություններ: 
  Երկօրյա ՔՊ ուսումնավարժություններն Իվանյան և Ասկերան համայնքներում անցան պատշաճ մակարդակով, մասնակիցները կազմակերպված ձևով կարողացան դուրս գալ ստեղծված արտակարգ իրավիճակներից: Լրիվությամբ տիրապետելով գործին` կարողացան փրկել մարդկանց կյանքերը՝ նվազագույնի հասցնելով կորուստների թիվը:
  Ուսումնավարժության ավարտից հետո ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարարական ծառայության շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանն իր գոհունակությունը հայտնեց ուսումնավարժության բոլոր մասնակիցներին, Ասկերանի շրջանի փրկարարական ծառայության բաժնի պետ Արթուր Մելքումյանին, ՔՊ շտաբի պետ Գարիկ Պետրոսյանին այս միջոցառմանը բարձր մակարդակով նախապատրաստվելու համար, ավելացնելով նաև, որ քաղպաշտպանության բնագավառում պաշտպանված է նա, ով իրազեկված է: 
Գործնականում համոզվեցինք, որ կայացած միջոցառումը դպրոցներում և հիմնարկ - ձեռնարկություններում անընդմեջ տարվող դասընթացների արդյունավետության հետևանքն է:
Վերջում ուսումնավարժության ակտիվ մասնակիցներն արժանացան հուշանվերների:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter