ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐԱԳՅՈՒՂ |
17.02.2013 18:32 |
Ինչպես գիտենք "Մշակութային խաչմերուկ" միջոցառման նախաձեռնողները տեղերում մշակութային կյանքն աշխուժացնելու, գյուղական մշակութային օջախներում գործող գեղարվեստական խմբակների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, Արցախի մշակութային ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև նոր տաղանդներ փնտրելու ու կատարելագործելու նպատակ ունեին։ Նորագյուղի համայնքի պարագայում այս նախաձեռնությունը, կարելի է ասել, տվել է իր դրական ու ցանկալի պտուղները։ Վերջերս Նորագյուղի գյուղական ակումբը մարդաշատ էր։ Նորագյուղցիներն հպարտության մեծ զգացումով էին հավաքվել, քանի որ համայնքը "Մշակութային խաչմերուկ" մրցույթում գրավել էր պատվավոր երկրորդ տեղը։ Իսկ այդ օրը խմբի անդամները նույն ծրագրով հանդես են եկել համագյուղացիների համար՝ պարգևելով նրանց բազում հետաքրքիր ակնթարթներ՝ կտրելով նրանց առօրյա հոգսերից։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |