ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԱՍԿԵՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
18.02.2013 11:56

    Հունվարի 23-ին կայացավ Ասկերանի համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ավագանու անդամները, հրավիրվածներ: 
Օրակարգի առաջին հարցն Ասկերան քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման ու հասցեների

մասին էր: Առաջնորդվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի թիվ 381 որոշումը՝ Ասկերանի համայնքի ավագանին ստեղծեց քաղաքային հանձնաժողով և հաստատեց 15 անդամից բաղկացած հանձնաժողովի կազմ:
Օրակարգի երկրորդ հարցը համայնքի 2012 թվականի բյուջեի կատարման արդյունքների մասին էր, որի մասին հաշվետվություն ներկայացրեց համայնքի ղեկավար Ալյոշա Գաբրիելյանը: Ասկերանի համայնքի ղեկավարի աշխատակազմը որոշակի հաջողություններ է արձանագրել 2012 թվականի համայնքային բյուջեի կատարման ուղղությամբ: Բյուջեի հանրագումարային եկամուտը կազմել է 52715800 դրամ կամ նախատեսված 55953200 դրամի պլանային առաջադրանքը կատարվել է 94.2 տոկոսով: Անհրաժեշտ է նշել, որ պետությունը համայնքի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունը կատարել է 78.1 տոկոսով: Սեփական եկամուտները կազմել են 18586000 դրամ և, որ ամենակարևորն է՝ պլան-առաջադրանքը կատարվել է 95.6 տոկոսով: Պետք է մատնանշել, որ այս գումարը համայնքային բյուջեի հավաքագրման գործընթացներում ամենաբարձր արդյունքն է ընդհանրապես: Այն 1448700 դրամով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը, իսկ շուրջ 7.5 մլն դրամով՝ 2008 թվականի արդյունքը:
Համայնքային բյուջե է մուտքագրվել նաև օտարումից ստացված 5437000 դրամ և այն կազմում է նախատեսվածի 217.5 տոկոսը:
Պետք է նշել, որ քաղաքապետարանի աշխատակազմի ակտիվ գործունեությամբ համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 24.0 մլն դրամի եկամուտ, ինչը 2082000 դրամով ավելի է 2011 թվականի համախառն եկամուտներից:
Համայնքային բյուջեի սեփական եկամուտներում առավել արդյունավետ են ստացվել ոչ հարկային եկամուտներից հավաքագրված գումարները: Այն կազմել է նախատեսվածի 118.9 տոկոսը, իսկ 2011 թվականի համեմատությամբ ավել է մուտքագրվել մոտ 1.7 մլն դրամ։
Բավարար են եղել նաև տուրքերից ստացված եկամուտները, հավաքագրվել է 5.36 մլն դրամ տուրք:
Նախորդ տարվա համեմատությամբ համեմատաբար բացասական արդյունքներ են արձանագրվել հարկային եկամուտների հավաքագրումից: Հարկային եկամուտները կատարվել են 74. 8 տոկոսով կամ 9.43 մլն դրամի դիմաց մուտքագրվել են մոտ 7.0 մլն դրամի եկամուտներ:
Հավաքագրված այս գումարը մոտավորապես 330000 դրամով ցածր է 2011 թվականի արդյունքներից:
Ասկերան համայնքի ղեկավարի աշխատակազմի գործունեության և պահպանության համար նախատեսված է եղել ծախսել 14.6 մլն դրամ, ծախսվել է 13.5 մլն դրամ: Լրիվությամբ ծախսվել են համայնքին որպես սեփականություն անցած օտարումից գոյացած 5435000 դրամ եկամուտները: Այն օգտագործվել է համայնքի որոշ փողոցների խճապատման և վերանորոգման, ինչպես նաև 2013 թվականին Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշելու համար: §Ասկերանի կոմունալ տնտեսություն¦ ՓԲԸ միջոցով համարյա լրիվությամբ կատարվել են քաղաքի սանիտարական մաքրման, կանաչապատման և փողոցները գիշերային լուսավորության նպատակով տրամադրված, ինչպես նաև քաղաքային մարզադաշտի պահպանության համար նախատեսված 37.3 մլն դրամ գումարները: Համայնքային բյուջեի եկամուտների հաշվից 1.7 մլն դրամ հատկացվել է համայնքի փողոցների բարեկարգմանը:
Լսելով և քննարկելով համայնքի ղեկավար Ալյոշա Գաբրիելյանի §Ասկերան համայնքի 2012 թվականի բյուջեի կատարման արդյունքների մասին¦ հաշվետվությունը՝ ավագանին համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքը գնահատեց բավարար:
Ամփոփումից հետո Ա. Գաբրիելյանը համայնքի բյուջեի և աշխատանքների կատարման գործում ավանդ ներդրած մի շարք իրավաբանական և ֆիզիկական կարգավիճակ ունեցող հարկատուներին և հասարակական հիմունքներով աշխատող թաղապետերին պարգևատրեց պատվոգրերով և նվերներով:
Օրակարգի մյուս հարցերը կապված էին համայնքի 2013 թվականի համայնքային բյուջեի, քաղաքապետարանի ընթացիկ տարվա աշխատանքային պլանի և §Ասկերանի կոմունալ տնտեսություն¦ ՓԲԸ հաշվեկշռում գրանցված հնամաշ ու ժամանականց տեխնիկական միջոցների դուրսգրման հետ:
Հարցերը մանրամասն քննարկելուց հետո համայնքի ավագանին կայացրեց համապատասխան որոշումներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter