Տարիներն անցնում են այնքան աննկատ, որ մարդու ողջ կյանքը մի յուրօրինակ ակնթարթ է թվում: Ահա գալիս է այն երանելի պահը, երբ նա հետադարձ հայացք է ձգում դեպի հետ՝ մտորելով արած-չարածի մասին: Որքա՜ն է մարդու սիրտը փառավորվում և հոգին ջերմությամբ պարուրվում, երբ գիտակցում է, որ տարիները զուր չեն անցել… և կյանքն ավելի է իմաստավորվում: Միթե կա առավել հրաշալի պահ, երբ նայելով կենսագրությանդ, անցած աշխատանքային ուղուդ, լիովին
համոզվում ես, որ ապրել ես արժանավայել կյանքով և վաստակել՝ բարի անուն: Կողքից նայելով նման մարդկանց՝ մենք, հիրավի, ավելի ենք գիտակցում նրանց մեծությունը և փաստում, որ ինչքան բան ունենք սովորելու նրանցից, զգում ենք, որ մեր ազգի և երկրի բարգավաճման համար ինչպիսի ավանդ են ունեցել նման մարդիկ: Եվ նրանցով հիանում ու հպարտանում ենք միաժամանակ: Օրինակելի մարդ, նվիրված աշխատող և հավատարիմ գործընկեր, հոգատար հայր և առաքինի ամուսին. ահա այն ուրույն հատկանիշները, որոնք կարելի է բնորոշել բոլորիս քաջածանոթ Մելորդ Ասլանի Ջհանգիրյանին: Մարդ, որին ճանաչում են ամբողջ հանրապետությունում, որի աշխատանքին անմնացորդ նվիրվածության մասին գիտեն շատերը: Այսօր, Մելորդ Ջհանգիրյանն անվերապահորեն կարող է ասել, որ նա երջանիկ մարդ է: Կյանքի ուղեկից ունենալով բոլորիս ծանոթ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանի նման մարդուն՝ թերևս ավելի է ամրապնդվում նրա երջանկությունը: Մտավորականների այս ընտանիքում ծնվել և դաստիարակվել են մեր երկրին արժանի զավակներ: Այստեղ իշխում է սերը, ազնվությունը, համերաշխությունը, աշխատասիրությունը, պատասխանատվության բարձր զգացումը: Մելորդ Ջհանգիրյանի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ, պարզապես դրական էներգիայով պարուրվեցի: Որքա՜ն հաճելի է շփվել գրագետ, բանի-մաց և մակարդակով բարձր մարդու հետ, լսել նրա հետաքրքիր զրույցն անցյալի ուրախ և տխուր օրերի մասին, իսկ տխուր օրեր իր անցյալում ունեցել է յուրաքանչյուր արցախցի: Նրա հիշողություններն անպակաս էին՝ շաղախված հուզմունքով և կարոտով: Այո՛, կարոտում էր անցած օրերը, երբ երիտասարդ էր և աշխատելու ավյունով առլեցուն: Նրա հետ վերապրելով անցյալի հուշերը՝ ես նույնպես հիշողությունների գիրկն էի ընկել: Հիշում էի Մելորդ Ջհանգիրյանին որպես մշտապես կոկիկ, քաղաքավարի մարդու: Մարդ, որը կարողանում է առայսօր պատկառանք սփռել իր շուրջը: Իսկ ուսուցչուհի ընկեր Ջհանգիրյանի մանկավարժական ճիշտ մոտեցման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման մեծ ավանդի մասին խոսել կարելի է անվերջ: Նրա և նրա նման վաստակաշատ մանկավարժների շնորհիվ է, որ այսօր ունենք մեր երկրի և հասարակության համար պիտանի մարդիկ։ Մելորդ Ասլանի Ջհանգիրյանը ծնվել է 1948 թվականի մարտի 1-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում` կոլտնտեսականի ընտանիքում: 1955-62 թվականներին սովորել է Աստղաշենի ութամյա դպրոցում, 1962-65ÃÃ. áւսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1966-67 ուս-տարում ավարատել է Պատարայի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը՝ ստանալով միջնակարգ կրթություն: 1966թ. դեկտեմբերից մինչև 1967թ. մայիս ամիսն աշխատել է Բաքվի թիվ 1 կոշիկի ֆաբրիկայում որպես ձգան: 1967թ. մայիսից մինչև 1970թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Ֆեոդոսիայի Կարմրադրոշ սևծովյան նավատորմի կազմում: 1970թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն ֆակուլտետը, որի վերակազմակերպման հետևանքով ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի կարմիր դիպլոմ և համապատասխան մասնագիտություն: Ինստիտուտն ավարտելուց հետո 1974թ. հունիսից մինչև 1975թ. սեպտեմբեր ամիսն աշխա-տել է Ստեփանակերտի կոմերիտքաղշրջկոմի կազմբաժնի հրահանգչի պաշտոնում: 1975թ. սեպտեմբերից մինչև 1977թ. հոկտեմբեր ամիսն աշխատել է Դաշբուլաղի §Հոկտեմբեր¦ կոլտնտեսությունում որպես ազատված կուսկոմիտեի քարտուղար: 1977թ. հոկտեմբերից մինչև 1979թ. փետրվար ամիսն աշխատել է Ժ/դ Ստեփանակերտի շրջսովետի կազմ-հրահանգչական բաժնի վարիչի, իսկ 1979թ. փետրվարից մինչև 1982թ. նոյեմբերը՝ Ժ/դ Ասկերանի շրջանային խորհրդի նորաստեղծ գործկոմի քարտուղարի պաշտոնում: 1982-1984թթ. աշխատել է կուսակցության Ասկերանի շրջկոմի կուսհաշվառման սեկտորի բաժնի վարիչի պաշտոնում, իսկ 1984-86թթ. ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1986-1990թթ. աշխատել է կուսակցության Ասկերանի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչի պաշտոնում: 1990-91թթ. աշխատել է Ասկերանի շրջսպառընկերության կադրերի բաժնի վարիչի պաշտոնում: 1991-92թթ. աշխատել է ԼՂՀ արհմիության ֆեդերացիայի խորհրդի կազմբաժնի վարիչի, ապա 1992-93թթ. ԼՂՀ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի մշակույթի կաբինետի վարիչի պաշտոններում: 1993-95թթ. աշխատել է Աստղաշենի գյուղսովետի գործկոմի նախագահի պաշտոնում: 1995թ. ապրիլի 3-ից առ այսօր աշխատում է Ասկերանի շրջանի վարչակազմում՝ նախ կազմբաժնի վարիչի, ապա նույն մարմնի քարտուղարության պետի, քարտուղարի, իսկ 2004թ. մարտի 22-ից աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոններում: 2004թ. սեպտեմբերի 4-ին ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի Ասկերանի շրջանի վարչակազմի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթային հանձնաժողովի եզրակացությամբ մրցույթի հաղթող է ճանաչվել և նշանակվել Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար: Մելորդ Ջհանգիրյանին նախագահի հրամանագրով շնորհվել է Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Արդարև, սա կենսագրություն է մի պարկեշտ մարդու, ով սովորել և աշխատել է ամբողջ կյանքում: Մի էջի վրա տեղավորվող կենսագրություն, սակայն այն իր մեջ ամփոփում է ամբողջ մի կյանք՝ լի դժվարություններով, ձեռքբերումներով: Տարբեր բնագավառներում և տարբեր մարդկանց հետ աշխատելով՝ նա կարողացել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, իր դաստիարակությանը: Իսկ դաստիարակություն նա ստացել է հասարակ գյուղացու ընտանիքում, թերևս այդ է պատճառը, որ տար-բեր պաշտոններ զբաղեցրած մարդն այսօր մնացել է նույն համեստն ու ազնիվը: §Դեռևս փոքրուց եմ սովորել լինել պատասխանատու և աշխատասեր: Իմ հայրական օջախում, որտեղ դաստիարակվել է վեց երեխա, մեծ տեղ էր տրվում աշխատասիրությանը, մշտապես ուշադրության կենտրոնում էր ճիշտ և օրինակելի դաստիարակությունը: Իսկ պատասխանատվության զգացումն իմ մեջ ամրապնդվել է վաղ տարիքում: Ծնողներս, լինելով հողի մարդիկ, մեր մեջ սեր էին սերմանում դեպի հարազատ հողը, գիտելիքը: Այդ է պատճառը, որ հետագայում ստանալով բարձրագույն կրթություն և ունենալով պետական աշխատանք, միշտ էլ մեծ սիրով եմ աշխատել իմ սեփական այգում և հաճույքով ճաշակել իմ ձեռքերով ստեղծած սեփական արտադրանքը: Աշխատանքիս բերումով մշտապես շփվել և համագործակցել եմ տարբեր խավերի մարդկանց հետ, մեծ բավականություն եմ ստանում, երբ զգում եմ, որ դիմացինս ունի կայուն գիտելիքներ: Քանզի այս դարում մեծ նշանակություն ունի կրթությունը, մարդու ինտելեկտը, իսկ հայը, բնականաբար պետք է տարբերվի մնացած ազգերից: Վաղնջական ժամանակներից գիր և գիտելիք հարգող ազգ ենք եղել և այսօր պետք է ապացուցենք հանրությանը, որ մենք արժանի ենք ապրելու ազատ, անկախ և մեր ձեռքով կերտած երկրում: Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ մեր երիտասարդ սերնդի վճռականությունը, հայրենասիրությունը: Նաև իմ պարտքն եմ համարում օգտակար լինել նրանց, սովորեցնել չիմացածը, ուղղություններ ու խորհուրդներ տալ: Հարգանքով եմ տրամադրվում այն երիտասարդների հանդեպ, ովքեր սովորելու ցանկություն են դրսևորում: Ինքս թե՛ դպրոցում, թե՛ ինստիտուտում և թե՛ բարձրագույն դպրոցում լավագույն սովորողներից մեկն էի և դրանով իսկ բարձր էի պահում հարազատ երկրամասիս պատիվը: Այսօր համագործակցում եմ հիմնարկ - ձեռնարկությունների, համայնքների ղեկավարների հետ և տեսնում եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Առանձնապես երիտասարդ մասնագետները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց առջև դրված պարտականություններին: Ինքնին համոզվում եմ, որ նորաստեղծ Արցախն ավելի կհզորանա, քանզի մեր երիտասարդությունն այդքան նվիրված ու պատրաստակամ է: Ցանկանում եմ շեշտել, որ ամբողջ կյանքում ապրել եմ ոչ թե որևէ խրախուսանքի արժանանալու համար, այլ աշխատել եմ սրտիս թելադրանքով՝ մշտապես նվիրվելով իմ գործին¦,-նշում է Մելորդ Ջհանգիրյանը: Փոքրիկ, սակայն նշանակալից այս զրույցի ժամանակ ավելի արժևորեցի կիրթ և օրինակելի մարդուն՝ նրա մեջ տեսնելով այն արժանիքները, որոնք բնորոշ են իսկական հային: Հիրավի, Մ. Ջհանգիրյանի պես նվիրյալն արժանի է գնահատանքի և ինչ խոսք, այդ գնահատականը թող տան նրա գործընկերները: Իսկ ես ցանկանում եմ մաղթել նրան ավելի մեծ եռանդ իր հետագա գործունեության մեջ և ամենակարևորը՝ առողջություն և ղարաբաղյան երկարակեցություն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |