ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԿ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
25.02.2013 22:45

 Փետրվարի 24-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի ունեցավ §Ազգային վերածնունդ¦ կուսակցության հիմնադիր համագումարը։ 
Համագումարում հաստատվեցին կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, ընտրվեցին վերահսկիչ մարմիններ։ Այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ

 

Հայկ Խանումյանն ընտրվեց նորաստեղծ կուսակցության նախագահ։
Ապագայում կձեւավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում, և կուսակցության անդամների քանակը երբ կհասնի օրենքով նախատեսված թվին, տեղի կունենա նոր համագումար, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ։
Ըստ Հ. Խանումյանի՝ համագումարը, հավանաբար, տեղի կունենա Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում։
Ներկա փուլում կուսակցության կարևորագույն նպատակներից է՝
հայության անվտանգության պաշտպանությունը` §Ո'չ այլևս Դեր-էյր-Զոր, ո'չ այլևս Սումգայիթ¦ կարգախոսով:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Իսկ §Ազգային վերածնունդ¦ կուսակցության գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է։

alt

alt

alt


berdpress

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter